Գեղարքունիքի պարեկները հունվարի 31-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կիլոմետրին թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր վարած մեքենայով ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Ըստ տղամարդու` կանեփն ինքն էր քաղել ու պատրաստել թմրամիջոց` անձամբ օգտագործելու համար: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փետրվարի 3-ին պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի նույն հատվածում նույն կասկածանքով ձերբակալել և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված և ծխամորճ: Ըստ տղաամարդու` թմրանյութը ձեռք էր բերել վաղուց և չի հիշում՝ որտեղից և ումից: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են: Փետրվարի 2-ի ցերեկը Գեղարքունիքի պարեկները Վարդենիս-Սոթք ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Սոթքի բնակիչ 33-ամյա մի տղամարդու վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ երիտասարդը չունի վարորդական իրավունքի վկայական: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը մեքենայի սրահի պահոցից ներկայացրել է ինքնաձիգի 58 փամփուշտ: Հանգամանքները պարզվում են:
20:49
20:33
18:43
18:12
17:26
17:04
15:13
14:58
14:22
13:43
13:14
12:36
12:21
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:15
09:37 18.06.25
09:44 18.06.25
14:22 18.06.25
13:43 18.06.25
14:58 18.06.25
18:43 18.06.25
09:34 18.06.25
17:26 18.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03