ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի տարածած տեսանյութին:
«Ակնհայտ է, որ այդ քայլը համաձայնեցված է քաղաքական բարձրագույն մակարդակում կամ քաղաքական հանձնարարության արդյունք է և պատրաստվել է ԲԴԽ-ի անմիջական վերահսկողությամբ: Տեղի է ունեցել Սահմանադրության և Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում. շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը` դատական վարույթում գտնվող կոնկրետ գործերով ինչ-որ անհասկանալի «հետազոտությունների» հիման վրա մի խումբ դատավորներ հռչակվել են մեղավոր, իսկ մեկ այլ խումբ` արդարացված: Հետն էլ ԲԴԽ-ի` տեսանյութի իրական հեղինակներն իրենց «ապահովագրել» են ու հայտարարել, թե հեղինակը Դատական դեպարտամենտն է, և սա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ իրական հեղինակը Բարձրագույն դատական խորհուրդն է: Այսինքն` մարմին, որը Սահմանադրությամբ լիազորված է կարգապահական տույժի ենթարկելու դատավորներին: Քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար ԲԴԽ-ն վերցրել է միայն քաղաքական իշխանությանն ընդդիմադիր գործիչների գործեր, իսկ գովեստի է արժանացրել իշխանության պաշտպանության տակ գտնվող դատավորներին: Պարզ է, որ սա նաև բացահայտ «մեսիջ է»՝ այլ գործերով ապագա դատական ակտերի հետ կապված. դատարանների անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելության փոխարեն, ԲԴԽ-ն դատավորներին կզոհաբերի քաղաքական իշխանության համար, եթե չցուցաբերվի այդ իշխանությանն անհրաժեշտ վարքագիծ: Եթե անգամ տեսանյութը պատրաստեր Դատական դեպարտամենտը, ապա հաշվի առնելով, որ այդ մարմնի որևէ աշխատակից չունի տեսանյութի գնահատականները տալու իրավունք, այն պատրաստած աշխատակիցները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այնպես որ Դատական դեպարտամենտի աշխատակիցները, [հրապարակային] արդարացումների փոխարեն, թե իբր տեսանյութն իրենք են պատրաստել, պետք է նկատի ունենան, որ ԲԴԽ-ն իրենց օգտագործել է, և նրանք թույլ են տվել օրենքի կոպիտ խախտում»:
15:43
15:18
15:04
14:46
14:23
14:09
13:45
13:22
13:05
12:35
12:29
11:56
11:42
11:33
11:15
10:52
10:37
10:19
09:45
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27