Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, որի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել, անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը խորհրդային հուշարձանների ապամոնտաժման մասին օրենքի վրա, որը 2023 թվականին արգելափակել էր հանրապետության նախագահ Ալար Կարիսը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից Կայա Կալլասի նկատմամբ հետախուզում է հայտարարվել խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման քաղաքականությունն առաջ մղելու պատճառով։
«Այդ օրենքն ընդունվել է Ռիյգիկոգուում (խմբ.՝ Էստոնիայի խորհրդարանում), բայց հետ է ուղարկվել: Կոալիցիայում մենք համաձայնության ենք եկել, որ այն պետք է փոխել, և մենք պետք է շարունակենք աշխատանքը», - մեջբերել է Կալլասի խոսքը ERR պետական հեռուստառադիոընկերության լրատվական հարթակը:
2023 թվականի մարտին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հրաժարվել էր հավանություն տալ հանրապետության շինարարական օրենսգրքի փոփոխություններին, որոնք թույլ կտային քանդել խորհրդային ժամանակաշրջանի հուշարձանները՝ առաջարկվող դրույթների ձևակերպումների անբավարար հստակության պատճառով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետքարտուղար Տայմար Պետերկոպի, Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի, Լատվիայի արդարադատության, ֆինանսների և հողագործության նախարարների նկատմամբ՝ խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու համար։
2023 թվականի սեպտեմբերին ՌԴ Քննչական կոմիտեն խորհրդային զինվորների հուշարձանների պղծման և ոչնչացման գործերով հեռակա մեղադրանք է առաջադրել ավելի քան 170 օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ուկրաինայի և Էստոնիայի քաղաքացիների։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44