Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջին ամիսներին հաստատել է Թայվանին վերջին 30 տարվա ընթացքում զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու ամենամեծ թվով համաձայնագրերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսը։ «Մենք սերտորեն համագործակցում ենք Թայվանի հետ՝ ամրապնդելու նրա ինքնապաշտպանական կարողությունները՝ կիրառելով ռազմական օգնության նոր մարմիններ և հաստատելով Թայվանին սպառազինության ամենամեծ թվով պայմանագրերը 30 տարվա ընթացքում՝ Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»: ասել է ՏԱՍՍ-ը։ Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ Շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գավառներից մեկը։ Միացյալ Նահանգները խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ 1979 թվականին և հաստատեց դրանք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ ճանաչելով «մեկ Չինաստանի» քաղաքականությունը։
18:29
17:47
17:29
17:16
16:49
16:32
16:18
15:48
15:33
15:09
14:59
14:48
14:29
14:17
14:03
13:55
13:38
12:35
12:28
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33