Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Նորին Սրբությունը, ողջունելով դեսպանին, մաղթեց արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել զորացման: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայ-հունական բարեկամությունը գալիս է դարերի խորքից և խարսխված է քրիստոնեական արժեհամակարգի ամուր հիմքերի վրա։ Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին և կրած ծանր կորուստներին: Վեհափառ Հայրապետը նշեց, որ առկա մարտահրավերներին ու փորձություններին հնարավոր է դիմակայել միմյանց աջակից ու զորավիգ լինելով։ Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Սփյուռքում հայ և հույն համայնքների սերտ գործակցությանը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի և Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած հիմնախնդիրներին։ Իր հերթին դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-հունական գործակցության առավել զորացման, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44