Ինչ հանգամանքներում և ում գործուն մասնակցությամբ են հայ-ադրբեջանական սահմանին սինխրոնիզացված խախտումներ տեղի ունենում. Հայկ Եսայան
20.02.24 | 15:24
Շատ արևմտյան գործակալներ տարբեր լրատվականներով, իսկ որը ամենից սարսափելին է հանրայինով սկսել են հակաքարոզ ռուսական սահմանապահ առաքելության դեմ Հայաստանում: Նրանց գլխավոր թեզը այն է, որ Ադրբեջանը ՌԴ դաշնակիցն է և ՌԴ թույլտվությամբ է պարբերաբար խախտում հրադադարը հայ- ադրբեջանակն սահմանին: Վերջին միջադեպի հետ կապված, երբ ադրբեջանցիների կողմից սպանվեցին մեր 4 երկրապահ կամավորականները Ներքին Հանդում, Իոնիսյանը և ընկերները սկսեցին պնդել, որ Ներքին Հանդը միակ վայրն է, որտեղ կանգնածէ ռուսական սահմանապահ ծառայությունը և թույլ չի տալիս ԵՄ դիտորդներին մուտք գործել այդտեղ: ԵՒ միանգամից հայտնվեցին որոշները ովքեր սկսեցին պահանջել որ ռուս սահմանապահները լքեն Հայաստանը:
Հիմա մեկ հարց տամ այս սրիկաներին հավատացողներին: Եթե Ադրբեջանը Ռուսաստանի հրահանգով կամ թույլտվությամբ է հարձակվում, ինչպե՞ս է ստացվում որ հարձակվում է հենց այն հատվածում, որտեղ ըստ իոնիսյանների կանգնած են ռուսները: Ավելի՞ տրամաբանական չէր լինի, որ ադրբեջանցիները փորձեին հեղինակազրկել ԵՄ դիտորդներին:
Մյունխենում կայացած Ալիև-Զելենսկին և Փաշինյան-Զելենսկի հանդիպումների բովանդակությունը ավելի պարզ է դարձնում ,թե ինչ հանգամանքներում և ում գործուն մասնակցությամբ են հայ-ադրբեջանական սահմանին սինխրոնիզացված խախտումներ տեղի ունենում: