ARM | RUS |

Հետաքրքիր մեխանիզմ է, կարող է սահմանագծման գործընթացում գիտական թեմա ի հայտ գալ. Վարչապետն այցելել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

21.02.24 | 11:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով. հայտնում են ՀՀ կառավարությունից։ Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և նրա տեղակալները զեկուցել են Կոմիտեի համակարգման տիրույթում գտնվող բարձրագույն կրթության, գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտներում 2023 թվականի պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման վերաբերյալ: Զեկուցվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կոմիտեն՝ որպես պետական կառավարման համակարգում նոր մարմին, ստեղծվել է 2023թ. մայիսի 3-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ կոմիտեն իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը՝ մեկտեղելով նախկինում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները: Մասնավորապես՝ ներկայացվել են գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտում կոմիտեի գործունեության արդյունքները՝ ըստ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 4 հիմնասյուների, ժամանակակից սարքերով և սարքավորումներով գիտական կենտրոնների վերազինում և ենթակառուցվածքների բարելավում, այդ թվում՝ կապիտալ ծախսային միջոցառումների միջոցով, մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի և այլ միջոցառումների իրականացում, պետական ֆինանսավորման արդյունավետություն, այդ թվում՝ գիտական կադրերի ատեստավորման և վերջինիս արդյունքում աշխատավարձերի աստիճանական զգալի բարձրացման միջոցով, իրավական դաշտի կարգավորում: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ինչպես է դուրս բերում, օրինակ, թե Ջրային ռեսուրսների կառավարման կոմիտեում ի՞նչ թեմա կա, որը կարող է գիտական սպասարկում ստանալ: Սարգիս Հայոցյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով շրջաբերական է ուղարկվել բոլոր գերատեսչություններին, որոնք կարող էին ունենալ գիտական խնդիրներ: «Իրենք ներկայացրել են թեկնածուներ, որոնք հնարավորություն ունեն ներկայացնելու, թե տվյալ գերատեսչությունում գիտականամերձ ինչ խնդիրներ կան: Մենք նաև մեր կողմից այդ դաշտ ենք բերել գիտնականներ, որոնք կարող են հասկանալ խնդիրը: Այժմ միմյանց հետ այդ աշխատանքային խմբերը քննարկում են: Իրենք ասում են՝ այս կարիքն ունենք, իսկ գիտնականներ ասում են` սա գիտական խնդիր է, թե գիտական խնդիր չէ: Դրա հիման վրա ձևավորվելու են թեմաները, որոնց վրա արդեն մրցույթը կփորձենք անել, դրան զուգահեռ էլ կարգը կվերամշակենք, որում արդեն կֆիքսվի այդ գործընթացը, ինստիտուտ կդառնա»,- ասել է Սարգիս Հայոցյանը: Վարչապետի խոսքով` հետաքրքիր մեխանիզմ է: «Եվ իմ կարծիքով՝ ամեն ինչի մասին է: Օրինակ՝ կարող է սահմանագծման գործընթացում գիտական թեմա ի հայտ գալ և ամենատարբեր ոլորտներում՝ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող և այլն: Դա շատ հետաքրքիր մեխանիզմ է և եթե կարողանանք դարձնել իրականում աշխատող, շատ օգտակար կլինի, այդ թվում՝ պետության, ընդհանուր առմամբ, ինստիտուցիոնալ կայացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև գիտական փորձաքննության և դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմների լավարկմանը, ինչպես նաև գիտության ոլորտի կառավարման միասնական էլեկտրոնային հարթակի արդյունավետությանը: Հաջորդիվ, ներկայացվել են բուհական և հետբուհական, այդ թվում՝ աստիճանաշնորհման ոլորտում նախատեսվող և արդեն իրականացված բարեփոխումները, կրթության կազմակերպման բարելավմանն ու որակի ապահովմանն առնչվող խնդիրները, պետության համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներում նպատակային կրթության խրախուսմանն ուղղված ծրագրերը, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությանն ուղղված միջոցառումները և այլ հարցեր: Ընդգծելով բարձրագույն կրթության, գիտական և գիտահետազոտական ոլորտների ներդաշնակեցման և ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախատեսված Ակադեմիական քաղաքի ստեղծման ուղղությամբ 2023 թվականին իրականացված աշխատանքներին, որոնք ներառում են իրավական բազայի կարգավորումը, Ակադեմիական քաղաքի հայեցակարգի մշակումն ու հաստատումը, քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծի պատրաստումը գերմանական «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական կազմակերպության կողմից, և հայեցակարգին աջակցության նպատակով միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցային կապերի հաստատումը: Զեկուցվել է, որ 2023թ. հունվարի 1-ից զգալիորեն ավելացել է գիտաշխատողների աշխատավարձը (2021թ. ցուցանիշների համեմատ, կախված տարակարգից՝ 1,5-ից 3 անգամ)՝ 2021թ. մայիսի 13-ին ՀՀ կառավարության հաստատած 2022-2025թթ. բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի ատեստավորման գործընթացի արդյունքներով: Ատեստավորում անցած գիտական և ճարտարագիտական աշխատողների բազային պետական աշխատավարձի աստիճանական աճը կշարունակվի մինչև 2025 թ.։ Վարչապետը հետաքրքրվել է գիտական կոչումների շնորհման գործընթացի մասին, թե ի՞նչ դինամիկա ունենք ներկայում: Սարգիս Հայոցյանը նշել է. «Միանգամայն ստաբիլ ցածր դինամիկա: Դա խոսում է այն մասին, որ նախ 2020 թվականից սկսվեց ուշադրություն դարձվել որակին, գրագողության դեմ պայքարին և այլն»: Արձագանքելով` վարչապետը նշել է. «Եթե գիտության ոլորտում մեր, այսպես ասած, ամբիցիաների հետ համեմատենք, իհարկե, քիչ է: Մյուս կողմից էլ մենք խնդիր ունենք այս թիվը բարձրացնելու, բայց առանց որակական կոմպրոմիսների: Դա, ըստ էության, ռազմավարական հարց է և այդտեղ պետք է հասկանանք՝ ո՞րն է մեր քաղաքականությունը: Ինչպե՞ս ենք թիվն ավելացնում, բայց որն ուղղակի վիճակագրություն չլինի, այլ ենթադրվի շատ կոնկրետ բովանդակություն, և մեր ռազմավարություններին համընթաց դիտարկվի այդ պրոցեսը»: Ժաննա Անդրեասյանի խոսքով` գործողություններից մեկը միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ֆինանսական աջակցությունն է նաև, որովհետև այժմ նաև պետք է անցնել աստիճանաշնորհման նոր կարգի հաստատման գործընթաց: 2023 թ. պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ հատկացվել են միջոցներ կապիտալ բնույթի ծախսային միջոցառումների համար՝ 4.2 մլրդ ՀՀ դրամի չափով, որի շրջանակում իրականացվում է թվով 54 սարքերի գնման գործընթացը: Վարչապետ Փաշինյանի հարցին ի պատասխան՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում գիտության ֆինանսավորումն ավելի քան եռապատկվել է: Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գիտահետազոտական ինստիտուտների գործունեությանը` նշել է. «Մենք գիտահետազոտական ինստիտուտներում ատեստավորում ենք իրականացնում: Իրենք են թեմաներն ընտրում, մենք հետո նայում ենք թեմաների արդյունավետությանը, այսպես ասած, միջազգային գիտական համակարգում իրենց տեղի և իրենց տեսանելիության մակարդակը գնահատելու»: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը նաև խոշորացման գործընթացի` բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման մասին է: «Ըստ էության, ամենամեծ փոփոխությունը հենց այս կտորի վրա է լինելու, քանի որ ինչ ծրագրեր են իրենք անում և որ ուղղություններով գնում, արդեն բովանդակային, այսպես կոչված, վերահսկողություն է լինելու, որ բուհերի հետ միավորման այդ կոնտեքստում, օրինակ՝ տեխնոլոգիական կամ կրթական ուղղությամբ կամ մյուս ուղղություններով կվերադասավորվեն»: Վարչապետը հետաքրքրվել է` արդյոք բուհերում էլ կա՞ն հետազոտական ծրագրեր: Սարգիս Հայոցյանը դրական պատասխան է տվել: Հարցին` այսօրվա պայմաններում բուհերն ի՞նչ ծավալի հետազոտական ծրագրեր են իրականացնում, ի պատասխան նշվել է, որ, օրինակ, ԵՊՀ-ում արդեն բազային ֆինանսավորման ծավալը հասել է 1 մլրդ: Բուհը դարձել է բավականաչափ մեծ հետազոտական կազմակերպություն: «Ինչի՞ համար եմ ասում, որովհետև մենք հետագայում նաև դինամիկա էլ պետք է տեսնենք, ինչ աճեր ենք ունեցել, որովհետև այդ միավորման պրոցեսը միայն ֆիզիկական չէ, չէ՞, այսինքն՝ անկախ նրանից իրենք որևէ ինստիտուտի հետ ուղիղ կապված են, թե ոչ: Այդ հետազոտական մեխանիզմը պետք է սկսի բուհերում աշխատել, դա մեր պրոցեսն ավելի կհեշտացնի, քան կդժվարացնի»,- ասել է վարչապետը: Տեղեկացվել է, որ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման նպատակով՝ 2023թ. 2 անգամ հայտարարվել է սարքերի ձեռքբերման մրցույթ, որոնց գիտական կազմակերպությունները ներկայացրել են 233 (114+119) սարքավորման հայտ` ընդհանուր 22.1 մլրդ դրամ արժեքով: Գիտական փորձաքննության արդյունքում ձեռքբերման է երաշխավորվել 95 (54+41) սարքավորում` 7.1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Դա ավելին է, քան նույն նպատակով կազմակերպված նախորդ բոլոր մրցույթների արդյունքում տրամադրված միջոցների հանրագումարը (2013-2022թթ.՝ շուրջ 5,9 մլրդ)։ Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով սարքավորումների ձեռքբերմանը` հետաքրքրվել է. «Մենք մի գիտական կազմակերպության համար սարքավորում ձեռք բերելիս հետագայում ապահովո՞ւմ ենք, որ դրան հասանելիություն ունենան նաև, ըստ անհրաժեշտության, գիտական գործունեությամբ զբաղվող մյուս գործընկերները: Ես նաև այսպիսի հարց ունեմ՝ մենք սարք տարանք, դրեցինք, մենք ունե՞նք ինդիկատոր, այդ սարքն, ի վերջո, օգտագործվել է, չի օգտագործվել, քանի՞ ժամ, քանի՞ րոպե է օգտագործվել, քանի՞ թեմայի համար է օգտագործվել»: Սարգիս Հայոցյանը նշել է, որ սարքավորումներից կարող են օգտվել ոլորտում գործող մյուս կազմակերպությունները և հավելել. «Հիմա մենք ի՞նչ ենք անում: Նախ սարքի հանձնման, ընդունման պայմանագրի մեջ նշվում է, որ այն պետք է համատեղ օգտագործման ենթակա լինի: Դրան զուգահեռ, նաև սարքը տրամադրելուց հետո կազմակերպությունը հինգ տարի հաշվետվություն է տալու այդ սարքի վրա արած աշխատանքների, այդ սարքով արված աշխատանքների տպագրությունների, օգտագործողների մասին: Դա կատարվելու է առցանց համակարգով: Այսինքն՝ այդ ամեն ինչն ավտոմատ կերպով է լինելու»: Արձագանքելով` վարչապետը նշել է. «Մենք պետք է համոզված լինենք, որ մեր ներդրումը ծառայում է նպատակին և մաքսիմալ շրջանառության մեջ է: Ուզում եմ նաև հաջորդը նշել, տեսեք, մենք մի տողով գրել ենք սարք, բայց շատ ուշադիր պետք է լինենք այդ սարքի ռեսուրսին և սարքի համապատասխանությանն այսօրվան, որովհետև նույնիսկ նորագույն սարքերը շատ արագ հնանում են: Մենք սրա հետ էլ պետք է առերեսվենք, այսինքն՝ օգտագործման ռելեվանտությունը, այնուամենայնիվ, նվազում է: Որպեսզի դա լիարժեք շահագործենք, նաև պետք է այդ ուղերձն էլ լինի, որ հնանա` Կառավարությունը նոր սարք է բերելու: Գիտական հանրությունն այս ուղերձը պետք է ստանա, որ դա նրա համար չէ, որ մենք բերենք դնենք, անգամ ասենք՝ տեսեք, այս ինստիտուտի համար սարք ենք ձեռք բերել և դրա համար քաղաքական դիվիդենտ ձեռք բերենք: Դա նրա համար է, որ ավելի լավ սարքերի ռեալ պահանջարկ առաջացնի մեր գիտական հանրության շրջանում և գործունեության մեջ»: Գիտական ստորաբաժանումների զարգացման ծրագրի շրջանակում առաջին անգամ իրականացվել է մրցունակ գիտական ստորաբաժանումների հագեցվածությանն ուղղված մրցութային ծրագիր, որի բյուջեն ամբողջությամբ ուղղվել է փոքր և ամենօրյա կիրառություն ունեցող գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերմանը: Մրցույթի արդյունքում ստացվել է 99 հայտ 25 կազմակերպությունից՝ ընդհանուր 1,6 մլրդ դրամ գումարային արժեքով, որից փորձաքննության արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 60 հայտ` ընդհանուր 932 մլն դրամ գումարային արժեքով: Նշվել է, որ 2023 թ. 17 դրամաշնորհային ծրագրերին ներկայացվել է 265 դրամաշնորհային նախագիծ, որից ֆինանսավորվել են 141-ը` 1,524,608 հզ. դրամ ընդհանուր ծավալով։ Վարչապետը հետաքրքրվել է, թե դրամաշնորհների ծրագիրն ինչպես է աշխատում և հիմնական շահառուներն ովքեր են: «Ես հիշում եմ՝ հենց սկզբնական շրջանում, երբ մենք դրամաշնորհների ծրագիրն էինք քննարկում, ամենակարևոր գաղափարներից մեկն այն էր, որ այդ դրամաշնորհների շուրջ գիտական խմբեր ձևավորվեն: Ինչպե՞ս է աշխատում ծրագիրը: Այսինքն՝ դիմում է խմբի պոտենցիալ ղեկավարը, հետո խումբ է հավաքում, թե խումբ է ձևավորվում, այդպես դիմում ներկայացվում»: Սարգիս Հայոցյանը նշել է, որ խումբ է հավաքվում, որից հետո դրամաշնորհային ծրագրի մասնակցելու հայտ է ներկայացվում: «Մեր բոլոր մրցույթներում նախօրոք թիմը հավաքվում է, փորձաքննության փուլում նույնպես թիմի կարողությունները գնահատվում են»,- ասել է նա: Հարցին` դրամաշնորհներով քանի՞ այդպիսի գիտական թիմ կամ խումբ է ֆինանսավորվել ընդհանուր առմամբ, տեղեկացվել է, որ ֆինանսավորվել է 644 գիտական խմբի հետազոտական նախագիծ, որից 141-ը 2023 թվականին: «Սա շատ կարևոր բան է, որ մենք պետք է կարողանանք այդ ռացիոնալ, թեկուզ անպատրաստ վիճակում գաղափարը բռնել, ասել՝ չեք ստեղծել իրականում, բայց հետաքրքիր է, կարող է դառնալ դրամաշնորհային ծրագրի թեմա: Եվ մարդուն օգնենք, թեման մտցնենք հոսքագծի մեջ, որ վերջում տեսնենք, թե ինչ արդյունքի ենք հասել, որովհետև երկրի ինտելեկտուալ պոտենցիալն օգտագործելու մեխանիզմ պետք է ունենաք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Գիտական փորձաքննության գործընթացում ներգրավվել է 17 մասնագիտական փորձագիտական խորհուրդ և իրականացվել է 265 նախագծի 541 փորձաքննություն։ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 15, իսկ «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023 և 2023/2» մրցույթների արդյունքում՝ ընդհանուր թվով 6 գիտական խումբ, որոնց 5 տարվա համար տրամադրվում է շուրջ 150 մլն դրամ ֆինանսավորում, այդ թվում նաև՝ լաբորատոր միջավայրի բարեկարգման կամ վերազինման նպատակով։ Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով ՀՀ բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակներն աճել են՝ կազմելով 70000-77000 ՀՀ դրամ (ըստ առաջադիմության)` գործող 5000-6500 դրամի փոխարեն: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է արտերկրի բուհերում երիտասարդների ուսման համար կրթաթոշակների տրամադրման հարցին և ընդգծել ուսումից հետո նրանց հետվերադարձի ապահովման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: «Փաստացի ուղիղ կամ անուղղակի կարող ենք միլիարդ ծախսել, երիտասարդներին ուղարկել արտասահման սովորելու, և բոլորը կծափահարեն: Հետո ոչ մեկը չի հարցնի՝ այդ երիտասարդների քանի՞ տոկոսը հետ եկավ, որովհետև առաջնային նպատակն այն է, որ իրենք գան Հայաստանում աշխատեն, որ մեր այս պրոբլեմների մի մասն իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ լուծվեն, այսինքն՝ Կառավարությանը, պետությանն օգնեն, լուծել: Դա կարող է տեղի ունենալ պետական, մասնավոր համակարգերում աշխատելով: Իսկ լավ, այս գումարը ծախսեցինք, իսկ ի՞նչ ստացանք արդյունքում: Կարող ենք ստանալ նաև այն, որ մեր ևս մի հայրենակից ինչ-որ մի երկրում շատ մեծ հաջողությունների է հասել, ինչի համար շատ ուրախ ենք, շատ բավարարված ենք, շատ լավ է, բայց դա, այնուամենայնիվ, այն նպատակը չէ, որով պետական բյուջեն պետք է ծախս անի: Պետք է վերադարձի մեխանիզմը հասկանանք ինչպես է, մարդը ոնց է վերադառնում: Ու այստեղ նորից հանրային կառավարման բարեփոխումների մասին է խոսքը, որովհետև եթե մարդը գնաց, ենթադրենք սովորեց, Օքսֆորդն ավարտեց, ինքը չի գալու 200, 300 հազար դրամով նախարարությունում վարչության պետ աշխատի: Չի աշխատելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը, մինչ այժմ կատարված աշխատանքներին և նախատեսվող քայլերին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի նախկին շենքերի արդյունավետ կառավարումը: «Գուցե մեզ հարկավոր է նաև այսօրվանից գտնել ընկերություն, ով կտա հետագայում բուհական ֆիզիկական ենթակառուցվածքի կառավարման սխեմա, որովհետև մենք հիմա մտածում ենք, որ Երևանում ինչքան պետական բուհական շենք կա, այդ բուհական շենքերը կարող են կենտրոնացվել և կառավարվել: Այսինքն՝ վարձակալության տրվի և այլն, և ամբողջ եկամուտն ուղղի «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը: Կարծում եմ՝ այդ գույքի կառավարումն էլ է շատ լուրջ խնդիր, և պետք է մասնագիտացված միջազգային հեղինակություն ունեցող ցուցակված ընկերություն գտնենք, ով գա և մեզ սխեմա առաջարկի, թե ինչպես է պետք կառավարել այդ ենթակառուցվածքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Խոշոր վթար Արարատում. 5 գյուղ գազ չունի

Խոշոր վթար Արարատում. 5 գյուղ գազ չունի

17:22

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար. Քըլըչը՝ Ռուբինյանին

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար. Քըլըչը՝...

17:06

Ռուսաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ. Զախարովա

Ռուսաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ...

17:05

Արջի քոթոթին փրկած ՊՆ զինծառայողը պարգևատրվել է

Արջի քոթոթին փրկած ՊՆ զինծառայողը պարգևատրվել է

16:45

Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի դեսպաններին ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության վերաբերյալ ՀՀ տեսլականը

Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի դեսպաններին ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության վերաբերյալ ՀՀ...

16:26

Մեկնարկել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի պաշտոնական այցը Չինաստան

Մեկնարկել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի պաշտոնական այցը...

16:03

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ. Մայր Աթոռից հերքում են քպ-ականի պնդումները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ....

15:33

Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է «Թրամփի ուղու» վրա. ՊԵԿ նախագահ

Հայաստանի մաքսային ծառայությունը գործելու է «Թրամփի ուղու» վրա. ՊԵԿ...

15:03

Դուք շարունակեցիք Ձեր առաջնորդի ու թիմակիցների նման մնալ ցինիկության ու անպատկառության շապիկի մեջ. Դեմոյանը՝ Անդրեասյանին

Դուք շարունակեցիք Ձեր առաջնորդի ու թիմակիցների նման մնալ ցինիկության ու անպատկառության շապիկի...

14:33

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենն այցելել է Հայոց...

14:05

Մանրամասներ՝ փոխհրաձգությունից. մահացածն ընկերոջ հետ փորձել էր վրեժխնդիր լինել, սակայն փոստատարի պատճառով «գործը չէին ավարտել»

Մանրամասներ՝ փոխհրաձգությունից. մահացածն ընկերոջ հետ փորձել էր վրեժխնդիր լինել, սակայն փոստատարի...

13:35

«Սևան» ազգային պարկին է վերադարձվել Գեղարքունիքում գտնվող՝ 15,000 քմ մակերեսով հողամասը

«Սևան» ազգային պարկին է վերադարձվել Գեղարքունիքում գտնվող՝ 15,000 քմ մակերեսով...

13:07

Ախուրյանի համայնքային ոստիկանները բացահայտել են հուշանվերի գողության դեպքը

Ախուրյանի համայնքային ոստիկանները բացահայտել են հուշանվերի գողության...

12:35

Արգավանդ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի

Արգավանդ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի

12:04

ՆԳ նախարարը կարևորել է ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման համար աշխատանքը

ՆԳ նախարարը կարևորել է ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման համար...

11:45

Պատերազմի հնարավորությունը բացառված է. Վահագն Խաչատուրյան

Պատերազմի հնարավորությունը բացառված է. Վահագն...

11:33

Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան. Մարգարայի անցակետի մոտ նրան դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը

Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան. Մարգարայի անցակետի մոտ նրան դիմավորել է Ռուբեն...

11:14

Արցախից Արփինե Հարությունյանը միջազգային գեղեցկության մրցույթում արժանացել է «Սպորտի թագուհի» տիտղոսին

Արցախից Արփինե Հարությունյանը միջազգային գեղեցկության մրցույթում արժանացել է «Սպորտի թագուհի»...

10:47

Արգավանդում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, կան տուժածներ

Արգավանդում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, կան...

10:35

Փաշինյանը «որդեգրեց» Տեր Արամին՝ որպես «հոգևոր կցորդ»

Փաշինյանը «որդեգրեց» Տեր Արամին՝ որպես «հոգևոր կցորդ»

10:16

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու...

09:42

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի...

09:32

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է...

09:14

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի»...

09:01

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

09:35

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

09:17

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են...

09:01

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34