«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների նախաձեռնած ակցիայի շրջանակում հավաքվեց ավելի քան 500 նոր ռուսալեզու գիրք կրթական կենտրոնների համար։ Նախաձեռնությունը նվիրված էր փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Գրքերը նախատեսված են դպրոցական տարիքի երեխաների համար և բազմաժանր են՝ գեղարվեստական, արկածային, ուսուցողական գրականություն, հեքիաթներ և մանկական հանրագիտարաններ։ Ընկերության աշխատողների նախաձեռնության շրջանակում հավաքված գրքերն այս տարի փոխանցվեցին Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնին (Հայաստանում Ռուսական տուն)։ Ինչպես նշեց Հայաստանում Ռուսական տան ռուսաց լեզվի գծով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է։ «Այսօր իսկական տոն է։ Մենք ստացել ենք մեծ քանակով գրքեր, և այս նախաձեռնությունը շատ կարևոր է, քանի որ մենք աշխատում ենք կրթական կենտրոնների հետ և գիտենք, թե որքան օրակարգային է գրականության խնդիրը, գրքերի կարիք իսկապես կա։ Յուրաքանչյուր տարի Հայաստանում Ռուսական տունը գրքեր է տրամադրում կրթական հաստատություններին, և շատ հաճելի է, որ այսօր այս հարցում մեզ աջակցում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը և այս հիանալի գրքերը կհամալրեն տարբեր գրադարաններ», - ասաց Ա․ Շամսուտդինովան։ Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայության համակարգող Ելենա Շուվաևայի խոսքով, գրքերը փոխանցվելու են Ռուսական տան Գյումրու մասնաճյուղին, Վանաձորի, Կապանի և Իջևանի կոնտակտային կենտրոններին, իսկ իջևանյան կենտրոնը գրքերը կտրամադրի Տավուշի մարզի համայնքային գրադարաններին։ Հայաստանում Ռուսական տան նախաձեռնությամբ գրքերի մի մասը փոխանցվեց Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին, և խորհրդանշական էր, որ այստեղ փետրվարի 20-ին տեղի ունեցավ գրադարանի բացման արարողությունը։ Իսկ գրադարանի առաջին այցելուները և ընթերցողները Աբովյանի թիվ 7 դպրոցի աշակերտներ էին։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան գրքերին և կազմակերպեցին ինքնաբուխ փոքրիկ ներկայացում՝ ընթերցելով իրենց սիրված բանաստեղծությունները հայերեն և ռուսերեն լեզուներով։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44