Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան. այս մասին այսօր ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի, այս մասին նա հայտնել է անցյալ շաբաթ՝ ԱԳՆ-ին»,-ասաց նա։ ԵՄ դեսպանը նշեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ՍԵՊԱ-ի նոր օրակարգի ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես, անվտանգության ուղղությամբ համագործակցության մասով։ «Հիմա մենք պլանավորում ենք միասնական հարթակի հաջորդ հանդիպումը՝ ՍԵՊԱ-ի ներքո՝ մարտի 14-ին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր հանդիպում է, և մենք շատ գոհունակ կլինենք ողջունելու այստեղ Բրյուսելի մեր գործընկերներին, նրանք էլ մեծապես հետաքրքրված են այս նոր օրակարագի ձևակերպմանն իրենց մասնակցությունն ունենալ»,-ասաց նա։ Դեսպան Վասիլիս Մարագոսը խոսելով նոր օրակարգից՝ նշեց, որ այն մեծապես վերաբերում է ՍԵՊԱ համաձայնագրի ներուժը հետազոտելուն և օգտագործելուն։ «Կարևոր փաստաթուղթ է, որի իրականացման ճանապարհին ենք, բայց իրականում մենք կարող ենք միասնաբար ավելի լավ արդյունքներ ունենալ, ոչ որևէ այլ պատճառով, այլ որպեսզի կարողանանք հայ ժողովրդին և այստեղ բիզնեսին հնարավորություն տալ՝ ունենալու ավելի լավ կյանք, որը հիմնված է արժեքների և հարգանքի վրա, տարածքային ամբողջականության, ինքնավարության և տարածքային զարգացման նպատակների վրա։ Սա մեր միասնական նպատակն է և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա։
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03