Այսօր` փետրվարի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում ավտովթար, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն ու խուլիգանություն է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քասախ գյուղի Կենտրոնական փողոցից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Նշված վայրում հայտնաբերել են «Hummer», «Mercedes», «Նիվա», «ՎԱԶ-06» մակնիշի ավտոմեքենաներ։ «Նիվա»-ն, «Mercedes»-ը «06»-ը ամբողջովին վնասված են եղել ․ «Hummer»-ը բախվել է «Նիվա»-ին, ապա՝ «06»-ին, առաջ ընթացել մի քանի 100 մ, բախվել «Mercedes»-ին և առաջ ընթանալով՝ կանգնել է։ Վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է վնասված «Mazda» մակնիշի ավտոմեքենա։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, այժմ պարզվում է, թե «Mercedes»-ը կապ ունի՞ նշված դեպքի հետ, թե ոչ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել են, թե «Hummer»-ի տերը Հայաստանում հայտնի բենզալցակայաններից մեկի սեփականատերերից է։ Նշել են նաև, որ գյուղում ամիսներ առաջ էլի մեքենաներ են ջարդել։ Ըստ նրանց ենթադրությունների՝ չի բացառվում «վենդետան»։
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03