ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում մի ուշագրավ հայտարարություն չնկատվեց/չքննարկվեց: Փաշինյանի Հունաստան կատարած այցի ժամանակ Հունաստանի վարչապետը նշեց` «քննարկեցինք նաև բարեփոխումները, որոնք արձանագրվում են Հայաստանում, որոնք հստակ ցույց են տալիս Ձեր ուղղվածությունը՝ որպես Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի երկիր, մենք պատրաստ ենք մեր գիտելիքներով, փորձով, ունակություններով նպաստել` ձևավորելու նոր լիբերալ ժողովրդավարություն»: Ձևակերպումը կառավարության պաշտոնական կայքից եմ վերցրել: Այնպես չէ, որ կարծում եմ, թե մեզ գրկաբաց ԵՄ-ում կամ ՆԱՏՕ-ում սպասում են, բայց տպավորություն ստացա, որ նաև կուլիսների հետևում են Հայաստանի իշխանություններին խոստումներ և երաշխիքներ խոստանում, արդեն պարզ է ինչի դիմաց կամ ինչ կորզելու նպատակով: Ժողովրդավարության մասին նույնիսկ չեմ էլ խոսում` հայաստանյան բանտերում կամ տնային կալանքի ռեժիմում գտնվողները քաղբանտարկյալները վկա: Շատ է քննարկվում, թե ո՞ւր է շարժվում Հայաստանը` ՆԱՏՕ, ԵՄ, թե՞... Հայաստանը շարժվում է դեպի նոր արհավիրք: ՀԳ. Պարբերաբար տարբեր մարդկանց մոտ տեսնում այն հարցադրումը, թե ինչո՞ւ են տարբեր գործիչներ, փորձագետներ, ակտիվ քաղաքացիներ գրում կամ հնչեցնում նոր փորձությունների, նոր պատերազմի կամ ինչպես այս դեպքում` նոր արհավիրքի մասին: Նախ սա բխում է մեր շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսից: Երկրորդ, մի մասը սա գիտակցում էին դեռ 2018-ի ապրիլ/մայիսից, մի մասը` 44-օրյա պատերազմից ու դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիաներից հետո, ցավոք, շատերն էլ դեռ չեն գիտակցում կամ փնտրտուքների մեջ են և նրանց իրականություն բերելու համար պետք է անընդհատ բաց խոսել ու հիմնավորել»:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03