Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերություն եթերում պարզաբանել է, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ-ն որոշել է, որ պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը։
«Առաջին հերթին, երբ 2021-ից սկսած՝ փորձել ենք զենք գնել Ռուսաստանի Դաշնությունից, պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել Ռուսաստանի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք: Բայց այդ, բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը: Անհրաժեշտ ասելով՝ նկատի ունեմ գնված զենքը։ Այդ ամբողջ 250 միլիոնը 2021 թվականից սկսած պայմանագրեր են, և մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել: Հայտնիներից մեկը Հնդկաստանն էր, վերջերս՝ Ֆրանսիան, ԵՄ տարբեր երկրներ, և բազմաթիվ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 2021 թվականի հունվարից Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի զենքի ձեռքբերման մեջ նախկին 96%-ից նվազել է մինչև 10%-ի։ «ՀՀ-ն 2020թ․-ին իր ռազմատեխնիկական ամբողջ համագործակցության 96 տոկոսը ՌԴ-ի հետ էր, 2021թ․-ի հունվարից մինչ այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ։ Այդ պայմանագրերի մեջ այս պահին ՌԴ-ի ծավալը 10 տոկոսից էլ ցածր է կազմում»,-ասել է նա։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44