Ցավոք սրտի, Հայ առաքելական եկեղեցին միակ ինստիտուցիոնալ կառույցն է, որ ազգային գաղափարախոսություն է քարոզում, նման դիտարկում է արել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով` ակնհայտ է, որ քաղաքագիտական վերլուծության համատեքստում ինստիտուցիոնալ կառույցների դերը ազգային գաղափարախոսության ձևավորման և առաջմղման գործում առանցքային է պետականության և ազգային ինքնության կառուցվածքը դիտարկելիս:
«Հայ առաքելական եկեղեցու օրինակն ընդգծում է նրա դիրքորոշման եզակիությունն ու, միաժամանակ՝ բարդությունը հայ հասարակական կյանքի և պետության գործունեության համատեքստում։ Ցավոք սրտի Հայոց եկեղեցին հանդես է գալիս որպես հիմնական դերակատար, որի գործունեությունը որքան գաղափարական է, այնքան էլ հոգևոր՝ ուղղված ազգային արժեքների և իդեալների ձևավորմանն ու պահպանմանը։ Հայ Առաքելական Եկեղեցին, ունենալով խոր արմատներ և մեծ հարգանք հայ հասարակության կառուցվածքում, ցավոք սրտի իրենից ներկայացնում է ազգային պետության զարգացման գաղափարին առնչվող հայեցակարգերի առաջմղման եթե ոչ միակ, ապա գոնե՝ կենտրոնական հարթակը։ Ցավոք սրտի այն միակ բացառիկն է, որ հանդես է գալիս որպես կատալիզատոր ազգային գիտակցության ամրապնդմանն ու պետական ինքնիշխանության ձգտումներին աջակցելու գաղափարների ձևակերպման և տարածման գործընթացներում։ Սակայն Հայ առաքելական եկեղեցու հնարավորությունները՝ որպես ազգային-ազատագրական շարժման առաջնորդի, սահմանափակված են նվիրապետական կանոններով և իր հոգևոր առաքելության գիտակցմամբ։ Հայոց Եկեղեցին, չնայած իր բարոյական և գաղափարական զգալի ռեսուրսներին, բախվում է սահմանափակումների քաղաքական և ռազմական ոլորտներում, որոնք, ցավոք սրտի, խոչընդոտում են ազգային-ազատագրական համապարփակ ջանքերն ուղղորդելու և աջակցելու նրա կարողությանը։ Մյուս կողմից, չնայած Հայ Առաքելական Եկեղեցու պատմական և ժամանակակից այս փուլում ցուցադրվող խրոխտ կեցվածքին, ցավոք սրտի, միասնական ազգային ռազմավարություն ձևավորելու նպատակով հայ հասարակության տարբեր սոցիալական շերտերի և քաղաքական խմբերի կողմից այս ինստիտուցիոնալ կառույցի շուրջ անգամ համախմբման ջանքեր չեն նշմարվում։ Եկեղեցու շուրջ համախմբվելու ջանքերի բացակայությունը ընդգծում է հայկական հասարակական-քաղաքական միջավայրի մասնատվածությունը և մատնանշում ազգային երկխոսության բացակայությունը, որն ակնհայտորեն մեզ բոլորիս պարտադրում է ռազմավարական պլանավորման լրացուցիչ գործիքների և հարթակների մշակման գործընթացներ ձեռնարկել: Այնուամենայնիվ, մեր պետության և ազգի գոյութենական ճգնաժամի արդի փուլում, բարեբախտաբար, առկա է գոնե մեկ ինստիտուցիոնալ կառույց՝ ի դեմս Հայ Առաքելական Եկեղեցու, որը քարոզում է ազգային գաղափարախոսություն և հայ հասարակության ու պետականության մեջ ընդգծում է ազգային ինստիտուցիոնալ կառույցների առկայության ու ակտիվության կարևորությունը՝ ազգային ինքնության գաղափարական հիմքի ձևավորման գործում։ Բարեբախտաբար, Հայ Առաքելական Եկեղեցին իր գործունեությամբ ու քարոզներով բացահայտում է ազգային-ազատագրական ջանքերը ղեկավարելու և համակարգելու՝ այս կառույցների կարողությունների ներկայիս բացերը՝ ընդգծելով ավելի լայն հասարակական-քաղաքական մոբիլիզացիայի և ինտեգրման անհրաժեշտությունը»,- Facebook-ում գրել է Անանյանը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44