Իր դարավոր պատմության ընթացքում ամեն անգամ, երբ ռուս ժողովուրդն ու Ռուսաստանի պետականությունը կանգնել են լինել չլինելու առջև, կանգնել են գոյաբանական խնդրի առջև, միշտ էլ ռուս ժողովրդի ծոցից ծնվել են առաջնորդներ, ինչպիսիք են` Ալեքսանդր Նևսկին ու Դմիտրի Դոնսկոյը, Իվան Երրորդը, Մինինն ու Պոժարսկին, Պետրոս Մեծն ու Պուտինը, ովքեր ապավինելով Աստծուն և ռուս ժողովրդի խոհեմությանը առաջնորդել են սեփական ժողովրդին` փրկելով և հաղթանակներ ու փառք բերելով սեփական ժողովրդին ու պետականությանը։ Այո, ռուս մեծերի շարքում ես նշեցի նաև Վլադիմիր Պուտինի անունը և դա պատահական չէ, եթե հիշենք` ինչպիսի իրավիճակում Պուտինը ընդունեց Ռուսաստանի իշխանությունը և սկսեց առաջնորդել սեփական ժողովրդին. Եվ այսօր էլ ռուս ժողովուրդը, փաստացի համախմբվեց Վլադիմիր Պուտինի շուրջ, համախմբվեց՝աննախադեպ բարձր վստահության քվե տալով Վլադիմիր Պուտինին, դրանով իսկ ցույց տալով ողջ աշխարհին, որ հնարավոր չէ հաղթել ռուսական պետականությանը, որ ռուս ժողովուրդը ապավինելով Աստծո զորությանը և համախմբված լինելով իր առաջնորդի շուրջ` պաշտպանելու է սեփական տեսակը, սեփական արժեքները, և հերթական անգամ հաղթելու է հակաաստվածային ուժերին։ Իսկ մենք, որպես հայ ժողովուրդ, պետք է ուրախ լինենք, որ մեր բարեկամ ռուս ժողովուրդը համախմբված է, ապավինում է Աստծո զորությանն ու կանգնած է սեփական առաջնորդի կողքին, քանզի հզոր և համախմբված Ռուսաստանը Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ապավեն է և որքան էլ որոշ տգետներ կամ անհայրենիքներ փորձեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, ցանկացած բանական հայ հասկանում է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի հենարանը դա Ռուսաստանն է և ռուս ժողովուրդը, հետևաբար որքան ուժեղ և միասնական լինի Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը, այդքան ուժեղ և ամուր է լինելու Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Շնորհավորում եմ և Վլադիմիր Պուտինին, և ռուս ժողովրդին, որ նրանք մեկը մյուսին հավատալով, մեկը մյուսին նեցուկ լինելով ամուր են պահում ռուսական աշխարհն ու դրանով իսկ նաև հայկական աշխարհը։ Աստված պահապան հայ և ռուս ժողովուրդներրը, Հայստանն ու Ռուսաստանը …
Մհեր Ավետիսյան
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02