Քրեական վարույթը և կոնկրետ գործողությունը հետապնդում են ոչ թե քրեաիրավական նպատակ, այլ՝ նախաձեռնվել են ընդդիմադիր հասարակական գործունեության համար. Մելոյան
22.03.24 | 18:45
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդդիմադիր հասարակական գործչին ցուցադրական եղանակով՝ ծայրահեղ անհիմն ու անհամաչափ բռնությամբ զուգորդված ուժի կիրառմամբ բերման ենթարկելը հավաստում է, որ նախաձեռնված քրեական վարույթը եւ կոնկրետ գործողությունը հետապնդում են ոչ թե քրեաիրավական նպատակ, այլ՝ նախաձեռնվել են Նարեկ Սամսոնյանի ընդդիմադիր հասարակական գործունեության հետևանքով։
Սա փաստելու համար բավարար է քրեական վարույթ իրականացնող մարմնին ուղղել այս դեպքում հռետորական հարց ու խնդրել վիճակագրությում առ այն, թե ենթադրյալ խուլիգանություն կատարած անձանցից քանիսն են բերման ենթարկվում նման քանակի ոստիկանների կողմից և նման եղանակով։
Ակնհայտ է, որ «ընդգծված վերաբերմունքը» բացառապես ընդդիմադիր քաղաքական հայացքների և ակտիվ գործունեության հետևանքն են։
Իրավական ակնարկ. իրավապահ մարմինները հարող են ֆիզիկական ուժ կիրառել հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում.
1. իրավախախտում հանդիսացող գործողությունների կատարում,
2. նախազգուշացում այդ գործողությունները կատարող ֆիզիկական անձանց՝ դրանք կանխելու նպատակով ֆիզիկական ուժ գործադրելու մասին,
3. ենթադրյալ իրավախախտում կատարած անձանց ժամանակի տրամադրում ոստիկանության օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար»։