Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ ԵՊԲՀ խորհրդի նիստը, որի ընթացքում, ինչպես և կանխատեսվում էր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար, ԵՊԲՀ հոգեբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանը։
Նախքան այդ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընդունեց բուհի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը:
Հիշեցնենք, որ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն է։ Խորհրդի կազմում է նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Ես շնորհակալություն հայտնեցի նախկին ռեկտորին՝ չորս տարի պաշտոնում աշխատելու համար։ Նա լուրջ գիտնական է, պրոֆեսոր, և կշարունակի աշխատել իր մասնագիտությամբ»,– նշեց Սփյուռքի նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ճանապարհել նախկին ռեկտորին։
Հարցին, թե Մուրադյանի առաջադրումը չի՞ նշանակում, որ նրան պաշտոն տալու հարցն է լուծվում, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Եթե մեկը դիմում է ներկայացրել և կան մարդիկ, որ ցանկանում են այս աշխատանքում ղեկավարել, կլինի բաց մրցույթ, կդիմեն մարդիկ և մրցույթի արդյունքներով կընտրվի ռեկտոր»։
Հարցին, թե Արմեն Մուրադյանն առաջադրվել է Կարեն Կարապետյանի՞ առաջարկով, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկություններ չունի։
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02