ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատրաստակամություն է հայտնում մասնավոր հատվածի աշխատակիցների բժշկական ապահովագրության համար համապատասխան ենթակառուցվածքներ տրամադրել: Նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ հերթական անգամ պետությունն օրինակ է ծառայել` սոցփաթեթի շրջանակներում ապահովագրելով պետական ծառայողներին: Նրա ներկայացմամբ` օրինակը կոչված էր խթանել մասնավոր հատվածում գործատուների կողմից իրենց աշխատակիցների համար ապահովագրության ձեռքբերումը: Սակայն, նախարարի խոսքով, դեռևս ոչ մի արձագանք չկա:
«Պետությունը չպարտադրեց, այլ որպես օրինակ գնաց այդ քայլին: Ինձ թվում է մասնավոր հատվածը պետք է արձագանքի: Ստացվում է` պետությունը պետք է կատարի երկրորդ խթանիչ քայլը մինչ պարտադրելը»,- նշել է նախարարը:
Ալթունյանի դիտարկմամբ` գործատուների գրեթե 95 տոկոսը կարևորում են բժշկական ապահովագրման գործընացն իրենց կոլեկտիվներում: Նա նաև նկատել է, որ ինչ-որ մեկը պետք է սկսի առաջին քայլերն անել: Նախարարի խոսքով` մասնավոր հատվածում այժմ որոշ օտարերկրյա կապիտալով կազմակերպություններ են գնում նման քայլեր:
«Ես նախատեսել եմ հանդիպում գործարարների հետ: Եթե նրանք գնան ինչ-որ քայլի, մենք պատրաստ ենք և կտրամադրենք համապատասխան ենթակառուցվածքներ»,- ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նա նաև նկատել է, որ պետք է ունենալ տնտեսական աճ, որպեսզի գործարարները համաձայնեն բաժանվեն իրենց հասույթի մի մասից և այն տրամադրեն բժշկական ապահովագրությանը:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02