Կառավարության վերջին որոշումներից մեկով նախատեսվում է ՆԳՆ ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող զինծառայողների համար 20.000-ական դրամի փոխարեն սահմանել 70․000-ական դրամ ամսական հավելում, այս մասին հիշեցրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ինքս տարբեր առիթներով՝ հրապարակային և գրավոր (փակ) տեքստով, առաջարկել եմ զինծառայողների՝ առաջին հերթին դիրքապահ անձնակազմի աշխատավարձը՝ բազային կամ հավելավճարային ձևով բարձրացնել, տվել դրա բոլոր հիմնավորումները, սակայն ի պատասխան՝ մշտապես նշել են, որ այդ բարձրացումը կառավարությունը պատկերացնում է ատեստացիայի համակարգի միջոցով:
Այս 2-3 տարվա ընթացքում քննիչներից, դատախազներից մինչև ոստիկանություն, շատ դեպքերում շրջանցվել է ատեստացիայի տրամաբանությունը, և տարբեր ձևերով աշխատավարձ (հավելավճար, պարգևավճար, և այլն) է բարձրացվել ու միայն զինծառայողների դեպքում է, որ ատեստացիան «երկաթյա սկզբունք» է դարձել:
Ինձ մշտապես պատասխանում են, որ առանց որակական ցուցանիշների անհրաժեշտ մակարդակի, գումարի բարձրացումը նպատակահարմար չեն համարում, սակայն ոստիկանության կամ մյուս համակարգերի դեպքում, կարծես, այդ առաջնահերթությունը չի գործում կամ մասամբ է աշխատում:
Վերջին շրջանում, իմ բազմաթիվ ահազանգերից ու հիմնավոր առաջարկներից հետո, ՊՆ-ից հայտնեցին, որ մարտական հերթապահության գումարների հարցը քննարկվում է, սակայն իշխանությունը բանակը երրորդ պլան է մղել և զինծառայողների հետ կապված հարցը թողել վերջում:
Առանձին ոստիկանները, ովքեր տարբեր իրավիճակներում ապօրինություններով, խուլիգանություններով կամ բռնությամբ են աչքի ընկել՝ մի կողմ (օրենքի առաջ պետք է պատասխան տան), ես դեմ չեմ, որ ոստիկանությունում ևս բարձրացումներ լինեն, սակայն զինված ուժերում բարձրացումները պետք է անհամեմատ բարձր լինեն:
Բոլորը խոսում են հնարավոր պատերազմից, արտաքին վտանգներից, սակայն թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում:
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34