Ոստիկանական տարբեր ստորաբաժանումների և պատասխանատուների ապօրինի և իրական ոստիկանին ոչ հարիր կեցվածքը կրկնակի մտահոգիչ է, երբ մտածում ես, որ իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այն մեծ խանդավառությունը, հաճախակի հանդիպող անհոգ և ուրախ էմոցիաները, որոնք ապրում են ոստիկանության տարբեր խմբեր` Փաշինյանի հանձնման քաղաքականությունը ապահովելու և սպասարկելու տեսանկյունից, իսկապես, խորը տարակուսանք է առաջացնում:
Մյուս կողմից, երեկվա տեսանյութերից մեկից էլ երևում է, թե ինչպես են ոստիկանության մի շարք ծառայողներ, մարդկանց կողքից անցնելիս գլուխները կախում, գլխարկները դեմքը քողարկելու աստիճան իջեցնում ու դեմքը փախցնում, ինչը ցույց է տալիս, որ չնայած նրանք շարունակում են անպատիվ օպերացիաների մասնակից լինել, սակայն գիտակցում են իրենց քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը:
Խնդիրը ոչ այնքան նրանում է, որ ոստիկանությունն անկախ օրենքների գոյությունից իշխանության քմահաճույքներն է կատարում, այլ այն, որ այս ամենը վաղուց դուրս է եկել ներքաղաքական պայքարի տրամաբանությունից և վերածվել ազգային-ազատագրական պայքարի, իսկ ոստիկանների ու, առհասարակ, ուժայինների մի մասը, տարբեր դրդապատճառներով, կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը»,- նշել է պատգամավորը:
22:45
22:19
22:02
15:35
15:17
14:53
14:49
14:22
14:09
13:59
13:45
13:27
11:44
11:22
11:05
10:44
10:34
10:16
10:07
23:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33