ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կիսվել է իր պաշտպանյալի մասին տպավորություններով:
Աթանեսյանն ընդգծել է` «Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար»: «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և ինքնաքննադատ: Արմենը նաև շատ հավատարիմ մարդ է: Ունի իր սկզբունքները, իսկ նման տեսակի հայերը միշտ խնդիր ունեն ընկալվելու: Արմենի հետ ընկերներ ենք դարձել դեռ այս թուրքական հեղափոխությունից առաջ, երբ ես, ինչպես միշտ, ընդդիմադիր էի: Մեր ընկերանալու պատճառը և պատմությունը մի օր, տարիներ անց, կդառնան իմ կամ Արմենի հուշերի գրքի մի հատուկ հատված: Երբեք Հայաստանը չի ունեցել այսպիսի կրթության և գիտության նախարար, ինչպես Արմենն էր, ով իրոք մտահոգված էր դեռևս Խորենացուց հայտնի մեր ազգի տգիտության հանդեպ «սիրո» հաղթահարման խնդրով: Արմենը լավ ընկեր է, միաժամանակ բարդ ընկեր է: Հզոր մարդը, խելացի և բանիմաց, միշտ էլ բարդ ընկեր է լինում, ում հետ ընկերություն անելը հեշտ չէ, բայց այդքանով նաև պատվաբեր: Արմենն իր ողջ ներուժով պայքարում է հիմա իր ներքին սատանաների դեմ և, ինչը շատ դժվար է, հաղթում է դրանց: Արմենը գնալով՝ հաղթում է բոլոր դժվարությունները, ինչը, հավատացեք ինձ, շատ քաղբանտարկյալներ տեսած մարդու, վկայում է ներքին հսկայական ուժի մասին: Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար: Դուք, այ օրվա սրիկա քալիֆներ, մտածում եք, թե բանտարկել եք Արմենին, մինչդեռ, ձեր դատարկության պատճառով, չեք հասկանում, որ ոչնչացրել եք միայն ձեզ: Արմենը կլինի ազատության մեջ և այսօրվա լուռ ու հնազանդ ոչնչություններ, կփորձեք ասել, որ իր կողմից էիք: Չի ստացվի: Արմենը բարի է, շատերիդ կների, բայց ես խոմ կամ, ես խոմ գիտեմ, ոչ մեկի դա թույլ չեմ տա»,- Facebook-ում գրել է Աթանեսյանը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44