«Հոկտեմբերի 2-ի Գյումրու ավագանու ընտրություններին Ազգային ժողովի գյումրեցի պատգամավորներից մասնակցում էր միայն Հովհաննես Մարգարյանը: Վերջինիս կողմից գլխավորվող «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղթահարեց ավագանու ընտրությունների անցողիկ շեմը և ստացավ ավագանու անդամի 4 մանդատ, որոնցից մեկը բաժին հասավ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: Սակայն Հ. Մարգարյանը ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց չի հրաժարվել ո՛չ Ազգային ժողովի պատգամավորի, ո՛չ էլ Գյումրու ավագանու անդամի մանդատից, թեև օրենքով այդ երկու պաշտոնները անհամատեղելի են: Այսպես՝ համաձայն ՀՀ Սահմանադրության (Հոդված 65) և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի (Հոդված 9.1). Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ Տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում շեշտվում է, որ Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում (Հոդված 21.6), իսկ այս դրույթին նախորդող հոդվածում մանրամասնվում է, որ Համայնքի ավագանու անդամը պարտավոր է անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին (Հոդված 20.5): Հովհաննես Մարգարյանն ավագանի ընտրվելուց հետո չի հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնից, այսինքն ավագանու հետ անհամատեղելի պաշտոնում է զբաղեցնում ու դրա մասին ավագանուն և համայնքի ղեկավարին չի տեղեկացրել: Այդպիսով՝ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ում պարտականությունն է լինել օրենքի պաշտպան, խախտում է օրենք՝ զբաղեցնելով և՛ պատգամավորի, և՛ ավագանու անդամի պաշտոններ: Պատգամավորն իր իսկ տիպիկ ձևակերպմամբ հայտնվել է «Բուրիտանյան ավանակի» կարգավիճակում՝ երկու դեզերի արանքում չի կողմնորոշվում, թե որ դեզին մոտենա»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55