«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը որոշել է չսպասել ընտրություններին և արդեն լծվել է բարեփոխումների։ Նախ ձեռնամուխ է եղել կադրային փոփոխությունների։ Սամվել Ավետիսյանը՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն ազատվել է աշխատանքից։ Նրան փոխարինել է Լարիսա Ավետիսյանը՝ բուհի կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավարը։ Ավետիսյանը շարունակելու է աշխատանքը համալսարանում՝ որպես ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ:
Տեղեկություններ կան, որ Մուրադյանը ցանկանում է փոխել նաև մյուս պրոռեկտորներին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում` թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանին։ Ավելին՝ վերջինիս առաջարկել են ազատման դիմում գրել։ Ասում են՝ այս պաշտոնում Մուրադյանը տեսնում է նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանին, որին Ալթունյանը հոկտեմբերին ազատեց աշխատանքից։ Սակայն վերևներից կանգնեցրել են գործընթացը։ Կարեն Սահակյանը երեկ չցանկացավ կարծիք հայտնել նոր ռեկտորի նախաձեռնությունների մասին, միայն ասաց, որ «այս պահին» շարունակում է աշխատել։ Ինչ վերաբերում է ապագային, ապա «չի կարող գուշակել»։ Ի դեպ, Բժշկական համալսարանն արդեն ֆեյսբուքյան էջ ունի՝ Արմեն Մուրադյանը խրախուսում է համացանցային ակտիվությունը»։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55