Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիմաց տեղի է ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը՝ անդրադառնալով այսօր ՄԻՊ-ի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ հնչեցված գնահատականներին: «Վերոնշյալի հաշվառմամբ և Պաշտպանի գործունեությանը կոնկրետ քաղաքական դերակատարների կողմից միջամտելու շարունակական պրակտիկան նկատի ունենալով՝ կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից և գործել էթիկայի սկզբունքների պահպանմամբ: Դեռևս 2024 թվականի հունիսին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում Հայաստանի բոլոր դերակատարներին՝ հավատարիմ մնալ այն միջազգային չափանիշներին, որոնք, ի թիվս այնի, վերաբերում են ՄԻՊ հաստատության անկախության և գործունեության արդյունավետության վրա բացասաբար ազդող ցանկացած գործողությունից Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանությանը: Եվրոպական ցանցն ընդգծել էր, որ Փարիզյան սկզբունքների հիմնարար պահանջն այն է, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է կարողանա գործունեություն իրականացնել՝ առանց քաղաքական միջամտության: Շեշտադրվել էր նաև, որ բոլոր դերակատարները պետք է նպաստեն մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների նկատմամբ հանրային վստահության խթանմանը։ Ավելին, Եվրոպական ցանցի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցում ընդգծվել էր, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում։ Հիշեցնենք, որ Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովն օրեր առաջ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին, որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն: Ենթահանձնաժողովն ուսումնասիրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի Պաշտպանի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու չափանիշներին»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի հրապարակած հաղորդագրության մեջ։
19:22
19:09
16:21
16:16
16:02
15:57
12:51
12:46
12:28
12:12
11:59
11:45
11:23
10:25
10:25
10:03
19:04
18:35
18:17
18:08
16:19 09.07.25
11:59 10.07.25
15:27 09.07.25
12:12 10.07.25
19:04 09.07.25
11:34 09.07.25
11:23 10.07.25
12:28 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03