ARM | RUS |

Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը

04.12.24 | 11:22

2024թ-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրել է թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից հետո մեծ մասամբ բավարարվել է Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։

Այս մասին հայտնում են Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունից: Նախաձեռնության հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Դեռևս 2015 թվականին Գնդեվազ գյուղի 11 բնակիչներ և 2 հասարակական կազմակերպություններ դատարան էին դիմել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ամուլսարի ծրագրին կանաչ լույս տված մի շարք իրավական ակտեր։ Երկարատև դատական գործընթացի մանրամասների մեջ չխորանալով՝ այս պահին կարևոր ենք համարում արձանագրել դատարանի կայացրած այս, թերևս պատմական, որոշումը, որով արձանագրվում է բապահպանական փորձաքննական եզրակացության օրենքի խախտումով ձեռք բերած լինելու և այդ գործընթացի ձևական բնույթ կրելու փաստերը։ Այս խնդիրը բազմիցս բարձրացրել են բնապահպանական հանրությունն ու հանքերին ընդդիմացող համայքները, ոչ միայն Ամուլսարի, այլ բազմաթիվ այլ ծրագրերի դեպքում։ Այս հաղորդագրությամբ ընդամենը մի քանի մեջբերում ենք անում դատական ակտի վճռից և Դատարանի վերլուծություն բաժնից։ Խրախուսում ենք լրատվամիջոցներին՝ հավելյալ տեղեկություններ ու վերլուծություններ ստանալու համար կապ հաստատել հայցվորների և նրանց փաստաբանների հետ։ Դատարանը Վ Ճ Ռ Ե Ց. 1) ․․․հայցն ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բավարարել մասնակի. 2) անվավեր ճանաչել Ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 24.11.2014 թվականի թիվ 286-Ա հրամանը, 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 25.11.2014 թվականի փոփոխությունը և Օգտակար հանծոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 29.11.2014 թվականի փոփոխությունը.․․ Լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը հիմնականում նկարագրողական բնույթ ունի: Այն գերազանցապես վերարտադրում է դիմողի կողմից իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները՝ հղում տալով դրանց վերաբերյալ տարբեր կազմակերպությունների ներկայացրած կարծիքներին: Սակայն վերը նշված հարցերի վերաբերյալ սեփական վերլուծություն տվյալ փաստաթուղթը չի պարունակում: Եվ դա պատահական չէ, քանի որ լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը ստորագրած երեք անձանցից երկուսը (Ա. Մինասյան, Զ. Զուռնաչյան) վկայի կարգավիճակով հարցաքննվել են 12.02.2024թ. դատական նիստում և հայտնել են, որ չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ տվյալ գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու համար: Ըստ վկաների ցուցմունքների՝ նրանք միայն հավաքագրել են նախագծի վերաբերյալ տարբեր գերատեսչությունների կարծիքները և կազմակերպել են շահագրգիռ քննարկումներ, սակայն եզրակացությունում նշված հանգամանքների վերաբերյալ սեփական դատողություններ անելու փորձաքննական պատրաստվածություն, ըստ էության, չունեն: Իսկ լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը ստորագրած մյուս անձը (Հ. Գրիգորյան), ըստ վկա Մինասյանի, եղել է Բնապահպանական Փորձաքննություն պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրենը և բովանդակային առումով չի մասնակցել փորձաքննությանը: Դատարանը գտնում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը չի ենթադրում վկաների նկարագրած կազմակերպչական աշխատանքները: ՀՕ-21 օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետով լիազորված մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն շրջանակում իրավասու է հրավիրել փորձագետների, որոնց մասնագիտական գիտելիքները հնարավորություն կտան լիարժեքորեն լուծել ՀՕ-21 օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության խնդիրները, նպատակ ունենալով պաշտպանել ՀՕ-21 օրենքի 2-րդ հոդվածով սահմանված շահերը, այդ թվում՝ ապահովել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքը, հիմնվելով նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված սկզբունքների, այդ թվում՝ գիտական հիմնավորվածության և օրինականության, վրա: Եթե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներգրավված անձինք չեն ունեցել համապատասխան մասնագիտական գիտելիքներ, օրենքի վերը նշված պահանջները սկզբունքորեն հնարավոր չէ համարել կատարված: Դատարանը գործի քննության ընթացքում ձեռք է բերել նաև Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից հարուցված թիվ 69104218 քրեական գործով Էլարդ ընկերության փորձագետների կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունը (22.07.2019թ.), որտեղ ևս փորձագետները մի շարք բնապահպանական ռիսկեր են արձանագրել: Դրանք ներառում են, ի թիվս այլնի, հետևյալ խնդիրները՝ ստորգետնյա ջրերի վրա ներգործությունը, թթվային ապարների դրենաժի թթվային միջավայրի ազդեցությունը, մակերևութային ջրերի որակի ոչ բավարար լինելը, սիմուլացիայի մեջ հաշվարկված ջրերի հոսքի ցածր հզորությունը և տեղաշարժը, բացահանքերից առաջացող ստորգետնյա ջրերի պոտենցիալ աղտոտում, դատարկ ապարների լցակույտի համար նախագծված պասիվ մաքրման համակարգի տարբեր թերություններ, կույտային տարրալվացման գործընթացների լուծույթների հետ կապված խնդիրները, ծրագրի տարածքի համար սեյսմիկ վտանգի բարձր ռիսկը, հետփակման ծախսերի մեծ մասի անհիմն լինելը, շրջակա միջավայրի մոնիթորինգային ծրագրի անբավարարությունը, գեոլոկացիոն տվյալների և դրանց սինթեզի բացակայությունը որպես կենսաբազմազանության գնահատման հիմնական թույլ կողմ և օդի որակի որոշակի խնդիրներ: Նման պայմաններում, երբ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը, ի խախտումն ՀՕ-21 օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, հիմնված չէ մասնագիտական իրավասության հավաստագրեր ստացած լիազորված անձանց մասնագիտական եզրակացության վրա, ինչպես նաև դրանով չեն լուծվել նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված խնդիրները և չեն գնահատվել նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հարցերը, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը, ՀՕ-21 օրենքով սահմանված կարգով իրականացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իմաստով, կառավարելի չեն կարող որակվել: Ընդ որում, խոսքը բացառապես վիճարկվող ակտերով թույլատրված ընդլայնման մասին է, և դատարանի եզրահանգումը չի վերաբերում մինչ այդ երրորդ անձին տրամադրված իրավունքի իրավաչափությանը, որի վերաբերյալ վարչական ակտերը չեն վիճարկվում այս գործով: Դատարանն ընդգծում է նաև, որ վերը նշված իրավական դիրքորոշման պայմաններում նշանակություն չունի Լիդիան Արմենիա բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած այն տվյալները, որոնք, ըստ վերջինիս, հերքում են նախագծով նախատեսված գործունեության բնապահպանական ռիսկերը: Նշված ռիսկերը պետք է գնահատվեին ՀՕ-21 օրենքով սահմանված կարգով և չափանիշներով իրականացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության շրջանակում, որը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Դատարանը չի կարող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը համարել կառավարելի, քանի դեռ դրանք օրենքով սահմանված կարգով վերլուծության չեն ենթարկվել լիազորված մարմնի կողմից: Դատարանը այս հարցում ուշագրավ է համարում նաև լիազորված մարմնի (Բնապահպանության նախարարություն, վերանվանված՝ Շրջակա միջավայրի նախարարության)՝ որպես գործով երրորդ անձի, դատավարական պասիվությունը: Երրորդ անձն, ըստ էության, որևէ փաստարկով չի փորձել պաշտպանել իր կողմից կազմված փորձաքննական եզրակացությունն այն պայմաններում, երբ հայցվորները հիմնականում վիճարկում են այդ փաստաթղթի համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին: Ընդ որում, դատարանը այս խնդիրը բարձրաձայնել է Բնապահպանության նախարարին ուղղված 18.04.2019թ. գրությամբ, որից հետո ևս նախարարությունից չի ստացվել փորձաքննական եզրակացությունը պաշտպանող փաստարկներ: *** Ամբողջ վերը շարադրվածի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ տվյալ գործով օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը տեղի է ունեցել ՀՕ-21 օրենքի վերը նշված դրույթների խախտմամբ, որի հետևանքով չի ապահովվել նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը: Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը օրենքով սահմանված կարգով և չափանիշներով գնահատված չլինելու պայմաններում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն է տրվել՝ առանց պարզելու, թե արդյոք տվյալ գործունեության հետևանքով չեն առաջանա հայցվորների առողջ և բարեկեցիկ ապրելու համար անհամատեղելի պայմաններ։ Դատարանն ընդգծում է, որ բոլոր հայցվորները Գնդևազ համայնքի բնակիչներ են, որը ՀՕ-110-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 17-րդ կետերի իմաստով ներառում է շրջակա միջավայրի վրա հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հնարավոր ազդեցության ենթակա բնակավայր: Հաշվի առնելով նախատեսվող գործունեության փոքր հեռավորությունը հայցվորների բակավայրից, ըստ այդմ՝ այն ազդակիր համայնք ճանաչելու հանգամանքը, առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը էլ ավելի վտանգված է վիճարկվող ակտերով թույլատրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով: Քանի դեռ նախատեսվող գործունեությունը չի գնահատվել շրջակա միջավայրի վրա ազդեցության՝ օրենքով սահմանված կարգով և չափանիշներով, հնարավոր չէ բացառել հայցվորների առողջ և բարեկեցիկ ապրելու համար անհամատեղելի պայմաններ ստեղծվելու իրական ռիսկը: Նման պայմաններում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ վարչական ակտերն ընդունվել են օրենքի խախտմամբ ձեռք բերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության հիման վրա, որի հետևանքով խախտվել է ՀՕ-21 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը: Ուստի նշված վարչական ակտերը, ըստ Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա կետի, անվավեր են: Այսպիսով, հայցը՝ Ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 24.11.2014 թվականի թիվ 286-Ա հրամանը, 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 25.11.2014 թվականի փոփոխությունը և Օգտակար հանծոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 29.11.2014 թվականի փոփոխությունը վերացնելու պահանջի մասով, հիմնավոր է և ենթակա է բավարարման, իսկ Կոորդինատային համակարգի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 11.11.2014 թվականի թիվ 188-Ա հրամանը, Օգտակար հանածոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 12.11.2014 թվականի փոփոխությունը և 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 12.11.2014 թվականի փոփոխությունը վերացնելու պահանջի մասով՝ առարկայազուրկ և մերժման ենթակա:


Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով

Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի...

22:24

Տեղի ունեցան Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողությունը

Տեղի ունեցան Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման...

19:09

Խաբկանքի կիսատ-պռատ փաստաթուղթը Հայաստանի իշխանությունը փորձում է որպես խաղաղություն ծախել․ Աբրահամյան

Խաբկանքի կիսատ-պռատ փաստաթուղթը Հայաստանի իշխանությունը փորձում է որպես խաղաղություն ծախել․...

18:06

Շարունակվում են քննարկումները 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ

Շարունակվում են քննարկումները 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակի...

17:56

Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է․ Լևոն...

17:47

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի...

17:45

Սրանց նմանները պետք է մեկուսացվեն քաղաքական դաշտից. Մանե Թանդիլյանը՝ ՔՊ-ականների մասին

Սրանց նմանները պետք է մեկուսացվեն քաղաքական դաշտից. Մանե Թանդիլյանը՝ ՔՊ-ականների...

17:22

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

17:09

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացու թոշակը կլինի նրա վերջին աշխատավարձի մոտ 40 տոկոսի չափով. ԿԲ նախագահ

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացու թոշակը կլինի նրա վերջին աշխատավարձի մոտ 40...

16:48

Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, ռուսական կոշտ հակազդեցությանն էլ չի արժանանում․ «ՀայաՔվե»

Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, ռուսական կոշտ հակազդեցությանն էլ չի արժանանում․...

16:15

Եթե աշխատանք չունեք, Սամվել Կարապետյանի ուղերձը ձեզ համար է. Նարեկ Կարապետյանը ներկայացրել է՝ ինչ կարող է տալ «Մեր ձևով» շարժումը երկրին

Եթե աշխատանք չունեք, Սամվել Կարապետյանի ուղերձը ձեզ համար է. Նարեկ Կարապետյանը ներկայացրել է՝ ինչ...

15:52

Էդգար Մկրտչյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալ

Էդգար Մկրտչյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալ

15:38

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Հովհաննիսյանի վարքը քննելու ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու...

15:15

Երևանում գողություն կատարելու պահին երկու անձ է ձերբակալվել. ՆԳՆ

Երևանում գողություն կատարելու պահին երկու անձ է ձերբակալվել....

14:42

Մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը

Մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին»...

14:18

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի...

14:03

Փաշինյանը համաձայնել է տալ ամեն ինչ, ինչն իրենից պահանջում է Ադրբեջանը, որպեսզի նախընտրական քարոզչության մեջ այդ կադրն օգտագործի. Մամիջանյան

Փաշինյանը համաձայնել է տալ ամեն ինչ, ինչն իրենից պահանջում է Ադրբեջանը, որպեսզի նախընտրական...

13:56

Տիգրան Ավինյան, էդ ժպիտով ձգտում եք սերիալի հերոս դառնալ, կխրախուսեմ Ձեզ. Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին

Տիգրան Ավինյան, էդ ժպիտով ձգտում եք սերիալի հերոս դառնալ, կխրախուսեմ Ձեզ. Մեսրոպ Մանուկյանը՝...

13:42

Ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը

Ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը

13:38

Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տալիս, թե պողպատե մանդատով սպառնում է ընդդիմությանը. Հայկ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տալիս, թե պողպատե մանդատով սպառնում է ընդդիմությանը. Հայկ...

13:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02