«Հաշվի առնելով, որ ձեր քաղաքական թիմն ամենից շատն է սիրում խոսել թալանից, ուզում եմ պնդել , որ մինչ այժմ ՀՀ պատմության մեջ ամենամեծ թալանը տեղի է ունենում վերջին տարիներին՝ օնլայն խաղատների միջոցով, մասնավորապես՝ Վիվարո ընկերության կողմից»,- այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Մհեր Սահակյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Նա նշեց, որ հասարակության մեջ ընկալում կա, որ այդ ընկերության սեփականատերերը փոխկապակցված են ՔՊ-ի հետ և առկա է փոխշահավետ համագործակցություն՝ մեկից ֆինանսավորում, մյուսից՝ քաղաքական հովանավորչություն։ «Արդյո՞ք ձեր կարծիքով կառավարությունն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում խաղատների գործունեության նկատմամբ և դրանք, արդյոք իրենց գործունեությունն իրականացնում են ընդունված ստանդարտներին համապատասխան, թե՞ կեղեքում ու թալանում են մարդկանց։ Ձեր կառավարությունը պատրաստ է ընդունել սահմանափակումներ՝ ստեղծված վտանգավոր ընթացքը կասեցնելու համար»,-Փաշինյանին հարց ուղղեց Սահակյանը։ Ի պատասխան Փաշինյանը շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ հնչած հարցի հետ կան տեսակետների համընկնում։ «Բոլոր բուքմեյքերական գործող ընկերությունները գործում են երկար ժամանակ։ 2018թ․-ից հետո կոնկրետ միջոցներ են ձեռնարկվել։ Առաջինը՝ գովազդն արգելվել է ՀՀ-ում՝ բոլոր մակարդակներում։ Բուքմեյքերական գրասենյակները համատարած փակվել են։ Նաև Ձեր մտքերի ընթացքի հետ եմ համաձայն այն առումով, որ մենք դեռ շատ բան ունենք անելու՝ այդ ոլորտը ոչ միայն կանոնակարգելու, այլև պատշաճ ձևով հարկելու»,- ասաց Փաշինյանը։
23:52
23:35
23:17
22:49
22:24
22:14
21:52
21:35
21:18
20:45
20:28
20:04
19:42
19:22
19:12
17:44
17:23
17:09
16:55
16:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:58
09:45
09:38
09:26
09:13
09:02
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13