Ֆրանսիայի խորհրդարանը հեռացրել է վարչապետին և կառավարության անդամներին՝ անվստահության քվե հայտնելով նրանց։ Նման բան տեղի է ունեցել վաթսուն տարվա ընթացքում առաջին անգամ։ Ֆրանսիայի վարչապետ Միշել Բառնիեի կառավարությունն իշխանության էր եկել ընդամենը երեք ամիս առաջ։ Ազգային ժողովում նման քվեարկության պատճառ է դարձել այն, որ վարչապետ Միշել Բառնիեն խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ներկայացրել էին ծայրահեղ ձախ կուսակցությունները, որոնց սատարել են ծայրահեղ աջերը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ։ 577-տեղանոց ազգային ժողովի 331 պատգամավորները քվեարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին։ Այժմ Բառնիեն պետք է հրաժարականի դիմում ներկայացնի երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ամռանը Ֆրանսիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում ոչ մի կուսակցություն չէր ստացել բացարձակ մեծամասնություն, և նախագահի կողմից վարչապետի նշանակումը տեղի էր ունեցել քաղաքական բարդ իրավիճակի պայմաններում։ Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 5-ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03