Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն դատարանի վճիռների կատարման մոնիտորինգի շրջանակում հրապարակել է ևս մեկ որոշումը «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի ձեռքով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ Դրա ասին հայտնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մամուլի ծառայությունը։
2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանաբար սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին և փորձել սպանել մեկ այլ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանին։ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն 2012 թվականին Ադրբեջանին արտահանձնվելուց հետո նրան ներում են շնորհել, պարգևատրել և նյութական ու ծառայողական արտոնություններ տվել։ Կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն առաջ է քաշել հետևյալ պահանջները. ՄԻԵԴ-ի որոշումից չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել որոշման առանձին միջոցներ։ Կոմիտեն կրկին կոչ է արել անհապաղ վճարելու հայցվորների ներկայացուցիչների ծախսերը, ինչպես նաև պահանջել է ապացուցել, որ Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված ներման նամակները ջնջվել են: Կոիտեն հիշեցրել է, որ նման ծանր հանցանք կատարծները պետք է զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Եվ ևս մեկ անգամ պահանջել է պարզաբանել Սաֆարովին տրված այլ արտոնությունների օրինականությունը: Կոմիտեն ընդգծել է, որ ապագայում նման գործողությունները պետք է բացառվեն, և նման հանցագործությունների համար համաներում և արտոնություններ տրամադրելիս պետք է հարգվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները: Կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում նոր օրենսդրական փոփոխություններ մտցնելու ատելության և էթնիկ խտրականության դեմ պայքարելու համար: Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններից նաև պահանջում է մինչև 2025 թվականի հունիսին կայանալիք հանդիպումը մանրամասն զեկույց ներկայացնել իրականացման գործընթացի վերաբերյալ։ Անհատական միջոցառումների չկատարուման դեպքում ակնկալվում է, որ ԵԽ-ն կընդունի միջանկյալ բանաձև՝ Ադրբեջանի նկատմամբ ավելի խիստ նպատակ վերահսկողություն սահմանելու նպատակով։
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03