Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Aznavour 100» բարեգործական համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի մասնակցությամբ։ Համերգային ծրագրում, ֆրանսիացի տաղանդավոր արտիստ Ժյուլ Գրիսոնի կատարմամբ, կհնչեն մեծանուն երաժիշտ և բարերար Շառլ Ազնավուրի ամենահայտնի ու սիրված երգերը։ Երաժշտության գործիքավորումը մեծ սիմֆոնիկ նվագախմբի և մենակատարների համար իրականացվել է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիմայի կողմից, ով համերգի ընթացքում հանդես կգա նաև որպես դաշնակահար։ Նախագծի պրոդյուսերն է ճանաչված Ժիլ Մարսալան՝ հայտնի իր երաժշտաթատերական նախագծերով, որոնք նվիրված են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներին։ Համերգի ողջ հասույթը կուղղվի 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդած մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթական վճարների ապահովմանը։ Սա «4090 Բարեգործական» հիմնադրամի ամենամյա նախաձեռնությունն է՝ աջակցելու շուրջ 120 ուսանողի, ովքեր կրթության միջոցով կարող են փոխել իրենց կյանքի որակը։ Այս գեղեցիկ համերգը հրաշալի հնարավորություն է նաև ընկերությունների համար, քանզի մասնակցությունը կարող է դառնալ լավագույն նվերն իրենց աշխատակիցների, գործընկերների և հաճախորդների համար՝ միաժամանակ արտահայտելով ձեր նվիրվածությունն ու հոգատարությունը կրթության և մեր հերոսների հանդեպ։ Սա ավելին է, քան պարզապես համերգ. սա ներդրում է մեր երիտասարդ սերնդի ապագայի կերտման գործում։ Ձեր մասնակցությամբ կարող եք ավելացնել այս նախաձեռնության ազդեցությունը՝ կրթություն և հույս նվիրելով մեր քաջերին։ Միացե՛ք մեզ՝ ապրելու ազնավուրյան երաժշտության կախարդական հնչյունները և միաժամանակ դառնալու մեր հերոսների ապագան կերտողներից մեկը։ Տոմսեր կարող եք ձեռք բերել այս հղումով։ Շնորհակալություն կրթությունը կարևորելու և պատերազմի մասնակցի սխրանքն արժևորելու համար։
23:46
23:22
23:04
22:43
22:23
22:02
19:19
16:53
16:38
16:21
16:05
15:57
15:46
15:23
15:09
14:58
14:45
14:23
14:08
13:55
16:21 25.12.24
15:46 25.12.24
11:09 25.12.24
15:57 25.12.24
11:35 25.12.24
13:21 25.12.24
16:53 25.12.24
16:38 25.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:14
09:02
09:53
09:17
09:02
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37