Ներկայումս Սիրիայի հայ համայնքի կյանքին սպառնացող վտանգ չկա, հայերի վիճակը նորմալ է, կայուն է, երեկ եկեղեցիներում պատարագները նորմալ եղել են. Aysor.am-ի հետ զրույցում ասաց հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը։ Նա տեղեկացրեց, որ Հալեպում, ի տարբերություն Դամասկոսի, կյանքը կամաց-կամաց հունի մեջ է մտել, սնունդը ապահովված է, դպրոցները շուտով կբացեն, թեևս այստեղ էլ սպասողական վիճակ է։
«Առաջնոդարանից հայերին ուղղված կոչը՝ տներից դուրս չգալու, ոչ թե հալեպահայերին է վերաբերում, այլ խոսքը Դամասկոսի մասին է։ Էտ մարդիկ Դամասակոս նոր են մտել, դրա համար ապահովության համար ասում են դեռևս դուրս մի եկեք, անհրաժեշտության դեպքում դուրս եկեք։ Իսկ Հալեպում արդեն կյանքը կամաց-կամաց հունի մեջ է մտել, խանութները բաց են, մարդիկ իրենց գործերով են զբաղված։ Դամասակոսում էլ կշտկվի այս երկու օրը»,-ասաց նա։ Վազգեն Մեսրոպյանը նշեց, որ մեծ հաշվով քաղաքներում թալան չկա։․«Եթե վախ էլ կա, նոր ուժերով չի պայմանավորված, ընդհակառակը, նրանք ամեն ինչ անում են, որ թալան չլինի»։ Նա տեղեկացրեց, որ Ասադի ռեժիմի անկումից հետո կառավարության կազմը դեռևս չի փոփոխվել։ «Նախկին վարչապետը դեռևս մնում է իր դիրքերում, մինչև հիմա էլ նա է վարչապետը։ Նոր նշանակումներ դեռ չկան, սպասողական վիճակ է, մինչև տեսնենք ինչ է լինելու, նոր կառավարություն կկազմվի, նոր նախագահ կընտրվի, այնպես որ, վտանգ չի սպառնում առայժմ»։ Ինչ վերաբերում է դեկտեմբերի 14-ին հայ համայնքի առաջին խմբի Հայաստան տեղափոխվելուն, Վազգեն Մեսրոպյանը ասաց, որ եթե Դամասկոսի օդանավակայանը վերականգնի աշխատանքը, ինքնաթիռ գա, մի քանի հոգի կգան անշուշտ․ «Բայց որ հայկական համայնքն ամբողջապես լքի Սիրիան՝ նման հարց բացարձակապես չկա։ Մարդիկ էլ, որ Դամասկոսում էին, ուզում էին 14-ին գալ, մի մասը հետ է վերադառնում Հալեպ»։
23:22
23:04
22:43
22:23
22:02
19:19
16:53
16:38
16:21
16:05
15:57
15:46
15:23
15:09
14:58
14:45
14:23
14:08
13:55
13:44
16:21 25.12.24
15:46 25.12.24
11:09 25.12.24
15:57 25.12.24
11:35 25.12.24
13:21 25.12.24
16:53 25.12.24
16:38 25.12.24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:14
09:02
09:53
09:17
09:02
09:52
09:37
09:27
09:14
09:02
09:46
09:37