Դեկտեմբերի 10-ին «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին հանձնեց ԻՍՕ 9001:2015 (ՀՍՏ ԻՍՕ 9001-2016) «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» եւ ԻՍՕ 14001:2015 «Շրջակա միջավայրի կառավարման համակարգեր» միջազգային ստանդարտների համապատասխանության հավաստման սերտիֆիկատները: Միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստման գործընթացը ներառում էր «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ աուդիտորական խմբի կողմից «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում ներդրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման հայտերի հիման վրա ներկայացված փաստաթղթերի, գրառումների եւ տվյալների վերլուծությունը, տեղում աուդիտների անցկացումը, որոնց արդյունքներով ընդունվել են սերտիֆիկացման վերաբերյալ որոշումներ: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը եւ «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանն իրենց մտքերը փոխանակեցին ՀՀ-ում Էներգետիկայի ոլորտում միջազգային ստանդարտների պահանջների ներդրման կարեւորության մասին: Կողմերը նաեւ նշեցին, որ սերտիֆիկատների ստացումը հաստատում է «ՀԱԷԿ» ՓԲԸ ներդրված կառավարման ինտեգրված համակարգի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին եւ շնորհակալություն հայտնեցին աուդիտորներին կատարած աշխատանքի համար: Սերտիֆիկացման գործընթացն իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշմամբ հաստատված ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչեւ 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին համատասխան:
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02