ARM | RUS |

«Փաստ». Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի

28.12.24 | 09:36

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ի՞նչ կարելի է ասել անցնող տարվա արդյունքների, մեր դեպքում՝ հետևանքների մասին: Ցավոք, բայց նաև կանխատեսելիորեն՝ Հայաստանի համար 2024-ը «նահանջ տարի» եղավ ոչ միայն օրացուցային, այլև տարածքային, քաղաքական, որակական և մի շարք այլ առումներով: Առնվազն 2020 թվականից սկսած՝ Հայաստանում «նահանջ տարիները» շարունակվում են ու դեռ դրանց վերջը չի երևում: Համարելով, որ Արցախն ուրանալով ու թշնամուն հանձնելով՝ իրենց հիմնական խնդիրը լուծել են, Փաշինյանն ու ՔՊ-ն ձեռնամուխ եղան թշնամական այլ պահանջները բավարարելուն, մասնավորապես Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելուն: Փաշինյանի իշխանությունը դրա անունը դրեց «սահմանազատում և սահմանագծում»: Ինչ-որ անհասկանալի հանձնաժողովի որոշումներով, անհամոզիչ ու կասկածելի «հիմքերի» մատնանշումով կոնկրետ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հայկական տարածքներն ու դիրքերը տրվեցին թշնամուն, ու Կիրանց, Ոսկեպար ու շրջակա մյուս սահմանամերձ բնակավայրերը հայտնվեցին թշնամական վերահսկողության ու խոցման անմիջական տիրույթում: Կիրանցից էլ սկիզբ առավ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Այս շարժման շրջանակում էլ, կարելի է ասել, արձանագրվեցին տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունները: Հատկանշական պահ է, որ այս շարժումը գլխավորեց հոգևոր գործիչ, որին, նկատենք, հաջողվեց իր շուրջը միավորել նույնիսկ այնպիսի գործիչների ու շրջանակների, որ մինչ այդ (ասենք՝ դրանից հետո էլ) միասին երկու քայլ չէին էլ անի: Այնուհանդերձ, այս շարժումն էլ իր գլխավոր նպատակին չհասավ. Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն շարունակեցին մնալ իշխանություն: Ներքին անցուդարձի առումով 2024-ը նահանջի տարի էր նաև սոցիալական, տնտեսական ու բարոյաքաղաքական տեսանկյունից: Փաշինյանի գլխավորած կառավարությունն էլ ավելի մեծացրեց ու շարունակում է մեծացնել Հայաստանի պարտքը, որը շեշտակիորեն մոտենում է 13 միլիարդ դոլարի նշագծին: Տնտեսական ոչ մի էական շարժ չեղավ ու չէր էլ կարող լինել: Սոցիալական լարվածությունն ավելի մեծացավ, առավել ևս, որ թե՛ զանազան հարկատեսակների չափերն են շարունակում ավելանալ, թե՛ ապրանքներն ու ծառայություններն են շարունակաբար թանկանում: Դա եկող տարվա ընթացքում առավել նկատելի կլինի: Կրթական առումով տարին խայտառակություն էր, լինի դա «Ադին ու Բուդին» մակարդակի դասագրքերի հարցը, թե, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաքի» անվան ներքո երկրի բուհական ու գիտական ինստիտուտները ոչնչացնելու դիվային նախագիծը: Փոխարենը 2024-ը բարեհաջող տարի էր Փաշինյանի համար. նա աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հեծանիվ քշեց, նկարվեց, այնպես որ՝ հեծանվային հետաքրքրության լավ ֆոտոալբոմ-հավաքածու ունի արդեն: Ի՞նչ տվեց դա Հայաստանին: Ոչ մի բան: Եթե մինչ այդ էլ օտարները Հայաստանին լուրջ չէին վերաբերվում, դրանից հետո սկսեցին ընդհանրապես բանի տեղ չդնել: Փաշինյանի իշխանությունը տարվա ընթացքում շարունակեց հետևողականորեն կատարել ադրբեջանաթուրքական այլևայլ պահանջները: Այնպես, որ Բաքուն արդեն խոսում է Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցնելու» մասին, եթե մնացածը, այդ թվում՝ Սյունիքն ու արդեն՝ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը զավթելու մասին հայտարարությունները չհաշվենք: Ադրբեջանական պահանջները շարունակեցին ավելանալ և կանխատեսելիորեն ավելանալու են: Իսկ Փաշինյանի խոստացած «խաղաղությունը» չկա ու չի էլ նշմարվում: Իսկ այն, ինչ նշմարվում է, «խաղաղություն» չէ, այլ փորձագետների կողմից միանգամայն դիպուկ բնորոշվում է որպես՝ «Հայաստանի լիակատար կապիտուլ յացիա»: Արտաքին քաղաքականության առումով Փաշինյանի իշխանության «շնորհիվ» 2024-ը ոչ թե «նահանջ», այլ անկումային տարի էր: Չնայած կային հնարավորություններ՝ միջազգային որոշակի աջակցություն ստանալ ու Բաքվի բանտերից հանել հայ պատանդներին, բայց Փաշինյանի իշխանությունը գործնականում ոչ մի բան չարեց դրա համար: Հակառակը՝ Փաշինյանը նույնիսկ «քար գլորեց» ադրբեջանական զնդանում հայտնված Ռուբեն Վարդանյանի ուղղությամբ: Վերադառնալով բուն իշխանությանը, ապա այնպիսի տպավորություն է, որ ամռան կեսին, կորցնելով ընդդիմության ճնշումը, Փաշինյանի թիմն սկսեց ինքնափլուզվել: Համենայն դեպս, ՔՊ-ում եղան խայտառակ ներքին առճակատումներ, որոնք այնքան էլ վաղուց չէին, որ մանրամասն հիշեցնենք: Պարզապես նկատենք, որ այդպիսով դրսևորվեցին ինչպես փաշինյանական իշխանության այլասերվածության աստիճանը, այնպես էլ Փաշինյանի թուլությունը: Բայց, ինչ էլ ասենք, 2025 ենք «մտնում»՝ ունենալով նման իշխանություն, որն, ի լրումն ամենի, ընդգծված թշնամանքով է լեցուն Հայ առաքելական եկեղեցու և, ընդհանրապես, ամեն մի ազգայինի նկատմամբ: Իշխանություն, որի վարկանիշը ձգտում է Փաշինյանի սիրելի կետի նիշին: Շուտով մեկնարկելիք 2025 թվական ենք մտնելու առանցքային քաղաքական ճգնաժամը շալակած՝ արդեն 4-5 տարի երկիրը ղեկավարում է պարտված, թշնամուն հայրենիք հանձնած, հայրենիքը հրապարակային ուրացած անձանց ինչ-որ խումբ: Սա է հիմնական հարցը, և այն դեռ իր տրամաբանական լուծումը չի ստացել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ Նորակերտում. մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ Նորակերտում. մեկ քաղաքացի հոսպիտալացվել...

17:50

Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ իրավաչափ

Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ...

17:23

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

17:03

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ատոմ» թանգարան․ Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ատոմ» թանգարան․...

16:36

Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են բացահայտել

Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են...

16:03

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Քենիային

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է...

15:26

Միքայել սրբազանը դեռ չի տեղափոխվել վիրահատության, տեխնիկական հարցեր կան. Պաշտպան

Միքայել սրբազանը դեռ չի տեղափոխվել վիրահատության, տեխնիկական հարցեր կան....

15:05

Սամվել Կարապետյանը Արցախի ներկայացուցչությունում գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի զրո առնչություն. փաստաբան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Արցախի ներկայացուցչությունում գործողությունների շրջանակներում հարուցված...

14:15

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը...

13:43

Քաղաքացիների 27.1%-ը նշել է, որ չի ճանաչում նախագահ Վահագն Խաչատուրյանին. «GALLUP»

Քաղաքացիների 27.1%-ը նշել է, որ չի ճանաչում նախագահ Վահագն Խաչատուրյանին....

13:18

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․...

12:37

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:02

Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքային զիջումների վերաբերյալ առաջարկներն ուղարկվել են Թրամփին․ Գերմանիայի կանցլեր

Ուկրաինայի կողմից Ռուսաստանին տարածքային զիջումների վերաբերյալ առաջարկներն ուղարկվել են Թրամփին․...

18:22

Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենները

Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական...

18:01

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում. Վահան Կոստանյան (Տեսանյութ)

ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում. Վահան Կոստանյան...

17:52

Աշոցքի ոստիկանները բացահայտել են դահուկների գողության դեպք

Աշոցքի ոստիկանները բացահայտել են դահուկների գողության...

17:36

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․ Սարգսյան

Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․...

17:30

ՔԿ նախագահից չեմ ստացել որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար. Բագրատ Սրբազան

ՔԿ նախագահից չեմ ստացել որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար. Բագրատ...

17:26

Հայտնաբերվել է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման 830 տուփ տարբեր տեսակի ծխախոտ

Հայտնաբերվել է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման 830 տուփ տարբեր տեսակի...

17:23

Գույքը վնասեցին, գտան դատարկ թղթապանակներ ու «Ազատ Արցախ» թերթը, լավ է՝ թերթը չառգրավեցին. Ռոման Երիցյան

Գույքը վնասեցին, գտան դատարկ թղթապանակներ ու «Ազատ Արցախ» թերթը, լավ է՝ թերթը չառգրավեցին. Ռոման...

17:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55