«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում իշխանությունները սպառնում են հայ առաքելական եկեղեցուն, արհամարհում եւ թիրախավորում են, սակայն պետբյուջեից ահռելի միջոցներ ծախսելով կրոնական միջոցառմանը մասնակցելու համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը օվկիանոսներ է կտրում-անցնում՝ 9-10 հազար կիլոմետր։ Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Փաշինյանը, իր տիկինն ու էլի ուղեկցողներ մեկնեցին ԱՄՆ, որ փետրվարի 3-7-ը մասնակցեն Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին: Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆորմալ առումով սա հիմք հանդիսացավ Փաշինյանի վաշինգտոնյան այցի համար, որը սկսվեց փետրվարի 1-ից։ Որպես վարչապետ՝ Փաշինյանի մասնակցությունը հասկանալի է, բայց այ պատգամավոր Արսեն Թորոսյանի ներկա գտնվելը, ով աթեիստ է, բայց մասնակցում է կրոնական միջոցառմանը, խիստ տարակուսելի է: Հիշեցնենք, որ խոսքը նույն Արսեն Թորոսյանի մասին է, ով հայտարարել է. «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված, ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պերրոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»: «Ես աթեիստ եմ, հարցեր կա՞ն…» ԱԺ ամբիոնից հայտարարել է նույն Թորոսյանը: Հարցական է, թե այդ որ արժանիքի համար է աթեիստ Արսեն Թորոսյանը հասել ԱՄՆ՝ կրոնական միջոցառման մասնակցելու։ Սա ծաղրանք է հավատացյալների՞, ԱՄՆ-ի՞, թե՞ ինքն իր նկատմամբ: Ի դեպ, Արսեն Թրոսյանն ԱՄՆ է մեկնել պետբյուջեի հաշվին՝ օրապահիկի, գիշերավարձի եւ ավիատոմսի ամբողջական փոխհատուցմամբ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02