«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը ոչ բացահայտ նախընտրական քարոզարշավ է անցկացնում, սակայն իր ղեկավարած կուսակցությունում կամ դրա շուրջ կադրեր չկան՝ պետական պաշտոններում նշանակվելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պետական համակարգում առկա թափուր հաստիքները՝ արձանագրելով կադրային սովը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, արտաքին գործերի նախարարությունում, ֆինանսների նախարարությունում, շրջակա միջավայրի նախարարությունում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում անգամ նախարարի առաջին տեղակալի հաստիքներն են թափուր: Ավելին՝ իշխանությունը 1-2 ամիս մի քանի ընտրական փուլ անցկացնելուց հետո միայն կարողացավ գտնել արդարադատության նախարար եւ Գրիգոր Մինասյանին փոխարինող։ Ու թեեւ հայտարարվել էր, որ նոր նախարարը պետք է լինի քաղաքական թիմից, բայց այդպես էլ չգտան նրան, մի կերպ Սրբուհի Գալյանին նշանակեցին նախարարի պաշտոնում: Գալյանը տեղակալներ նշանակեց 2 երիտասարդների՝ Տիգրան Դադունցին եւ Աննա Կարապետյանին, վերջինս անգամ իրավաբանի կրթություն չունի։ ՏԿԵ նախարարության կադրային սովը հասել է նաեւ նրա ենթակայության տակ գտնվող Ջրային կոմիտե։ Վահագն Գեւորգյանը՝ Ջրային կոմիտեի նախկին նախագահը, դեկտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականից։ Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել. այժմ նա տնային կալանքի տակ է։ Կադրային սովը այցելել է տեսչական մարմիններ եւս. օրինակ՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն գրեթե 3 տարի է նախագահ չունի։ Հարկ է նշել, որ ազատ են պետական մարմինների ղեկավարների հաստիքները, քաղծառայության հաստիքները՝ փորձագետ, մասնագետ եւ այլն։ Մարդիկ չեն ցանկանում Փաշինյանի օրոք պետական պաշտոն զբաղեցնել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03