Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ նախարարությունը նպատակ ունի հասկանալու՝ զենքով կատարված հանցագործությունները հիմնականում օրինակա՞ն, թե՞ անօրինական զենքերով են տեղի ունենում։
«Վիճակագրական նախնական տվյալները ցույց են տալիս, որ այն միֆը, թե հրազենով կատարված հանցագործությունները հիմնականում անօրինական զենքերով են իրականացվում, այլևս գոյություն չունի։ Մեր տվյալներով՝ շատ են այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու քաղաքացիները պետք է հանձնեն իրենց պարգևատրված զենքերը։ Նախարարը հիշեցրեց, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունումից հետո մոնիտորինգ է իրականացվում՝ հասկանալու, թե օրենքում ինչպիսի փոփոխությունների անհրաժեշտություն կա։ «Թեև գործող օրենքը նախատեսում է որոշակի նոր կարգավորումներ պարգևատրված զենքերի մասով, սակայն այս նպատակն ամբողջությամբ իրացված չէ»,- նշեց Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարգևատրված զենք ունեցող անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք և հանձնել քննություն։ Հակառակ դեպքում՝ պարգևատրված զենքը կմարվի։
17:26
16:16
15:44
15:18
15:03
14:46
14:38
14:22
14:08
13:55
13:43
13:27
13:15
12:46
12:32
12:16
12:02
11:47
11:37
11:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15