Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը փոխանակվել են ուղերձներով:
«Հարգելի Արարատ Սամվելովիչ,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։
Այս իրադարձությունը նշանավորեց Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը։ Հիմնվելով ընդհանուր հոգևոր և բարոյական արժեքների, միջոլորտային և հումանիտար շփումների ավանդական հզորության վրա՝ Ռուսաստանը և Հայաստանը ստեղծել են ամուր պայմանագրային և իրավական հիմքեր, կառուցել բազմակողմ, հավասար, փոխշահավետ հարաբերություններ։
Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու դրսից փորձերին՝ մեզ հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ, ինչպես նաև մեծացնել առևտրատնտեսական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միասնական ինտեգրացիոն տարածքի ձևաչափով։ Մենք պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի խորացնել և բարելավել գործընկերության արդյունավետությունը՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման։
Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի ԱԳՆ բոլոր աշխատակիցներին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ, իսկ եղբայրական հայ ժողովրդին՝ բարօրություն»,- ասվում է Սերգեյ Լավորվի ուղերձում։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02