«Իրավունք» թերթը գրում է. «Ջավախք» հայրենակցական միությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ:
Սույն թվականի ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու եւ այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարեւան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել եւ գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` վրաց երիտասարդները կռվի են բռնվել նրանց ետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց:
Միջադեպի մանրամասները պարզելու նպատակով Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը պետք է մեկներ Ջավախք, սակայն այսօր «Իրավունք»-ը դեսպանության խորհրդական Կարեն Պարունակյանից տեղեկացավ, որ պրն Վարդանյանը դեռ չի մեկնել Ջավախք: «Մեկ-երկու հարցի մասին մոտ օրերս պարզաբանում պետք է ստանանք Սամցե-Ջավախքի նահանգապետից, ոստիկանությունից: Դրանից հետո Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք»,- ասաց Պարունակյանը:
Դեսպանության խորհրդականից նաեւ հետաքրքրվեցինք` ի՞նչ պարզաբանումներ պետք է ստանա դեսպանը, եթե եղելությունը կարծես պարզ է: «Մեզ տեղեկատվություն է հասել, որ որոշ արտահայտություններ են հնչել հայերի հասցեին: Ցանկանում ենք ճշտել` դրանք իրականությունը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Թե գուցե որոշ մարդիկ պղտոր ջրում ուկ են ուզում որսալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Որոշ քաղաքական ու հասարակական շրջանակներ պարբերաբար հնչեցնում են Յուրի Վարդանյանի հրաժարականի պահանջը: Ինչպե՞ս է արձագանքում այս ազդակներին ու պահանջին դեսպանը: «Ցանկացած հայ մարդ նման ազդակները վատ կընկալի»,- պատասխանեց Պարունակյանը:
Մեր դիտարկմանը, թե պարոն Վարդանյանը նման ազդակների հնչեցումից հետո չի՞ փորձում հասկանալ` որտեղ է թերացել, դեսպանության խորհրդականն ասաց.«Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում` դեսպանն ամեն կերպ գիտակցում է, էսպես ասեմ, իր սխալները, մեծ կամքի ուժ ունենալով` աշխատում է իր վրա ամեն օր: Եվ ասեմ ձեզ` դեսպանը չի սիրում փիառվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27