Դպրոցահասակ երեխաների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով 2025 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Հանրապետական՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և մարզերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլերի հաղթող թիմերը:
Համայնքային փուլի մրցումներին մասնակցել է Երևանի և մարզերի 574 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3200 աշակերտ (շուրջ 810 թիմ): Նախորդ տարվանից սկսած մրցաշարն անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների շրջանում՝ երկու տարիքային խմբով, երկու փուլով: Եզրափակիչ փուլի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝ 1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ: Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ: Նշված դրամական պարգևատրումներում հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: Մրցման նախորդ օրը՝ ապրիլի 26-ին, մրցաշարի մասնակիցները կհանգրվանեն Աղվերանում, որտեղ կկազմակերպվի ճամբար:
17:02
16:42
16:29
16:18
16:05
15:45
15:22
15:04
14:45
14:22
14:04
13:45
13:22
12:47
12:24
12:09
11:53
11:41
11:38
11:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01