«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ նախօրեին՝ ուշ երեկոյան, աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը։ Երեկ ՍԱՏՄ խոսնակը հաստատել է մեր լուրը՝ նշելով, որ դիմումը գրվել է ուշ երեկոյան եւ մանրամասներ չի հաղորդել, թե ինչու է նշանակումից մոտ կես տարի անց Դանիելյանը հեռանում կառույցից։ Նա ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն այդ կառույցի ղեկավար դառնալու ցանկություն ուներ դեռեւս 2022 թվականից: Նա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է: ՍԱՏՄ-ում կարծում են, որ այս տանդեմն է «քանդել» նախորդ պետերի՝ Գեորգի Ավետիսյանի, Արմեն Հայրապետյանի ոտքի տակ եւ ամեն ինչ արել, որ Դանիելյանը նշանակվի։ ՍԱՏՄ խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Դանիելյանի ազատման պատճառների մասին ոչինչ ասել չի կարող: Մեր աղբյուրները Արմեն Դանիելյանի ազատման պատճառների մասին ասում են, որ կառույցում իրականացված ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես` ծառայողական մեքենաների վառելիքի հետ կապված, եւ հնարավոր է՝ անգամ քրեական վարույթ նախաձեռնվի։ Սակայն տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Արմեն Դանիելյանը եղել է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ, 2024 թվականի սկզբին Դանիելյանը կատարում էր սպանդանոցային ապահովման աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դանիելյանի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01