Հայաստանի իշխանությունները կարծում են, որ հիմա ԼՂՀ անկախության ճանաչման պահը չէ, ամեն ինչ պետք է արվի իր ժամանակին: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Հարցին, թե երբ է գալու ժամանակը, Նիկոյանը պատասխանել է. «Երբ Ադրբեջանը հաջորդ ռազմական գործողությունները սկսի, համանախագահող երկրների համար միանշանակ կլինի, որ պետք է ճանաչենք Արցախի անկախությունը»:
Նրա խոսքով, Մինսկի խմբից դժգոհություններ ունենալով հանդերձ, մենք հասկանում ենք, որ դա այն ձեւաչափն է, որով պետք է շարունակենք բանակցությունները: «Մինսկի խմբի այլընտրանքը ոչ թե քառօրյա պատերազմն է, այլ ավելի երկարատեւ: Եթե հիշում եք, ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ ասվել է՝ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը»,-ասել է պատգամավորը:
Նա ընդգծել է, որ նախօրեին Կառավարությունը ձեռնպահ մնաց դրական եզրակացություն տալ ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծին, միայն հաստատվեց, որ այդ որոշումը կկայացվի այն ժամանակ, երբ անհրաժեշտ պահը գա: Պատգամավորի խոսքով, Արցախի ճանաչման մասին օրինագիծը քննարկվելու է ԱԺ լիագումար նիստում՝ անկախ կառավարության եզրակացությունից:
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02