«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից առաջ «չիստկան» սկսվել է ամենախնդրահարույց՝ Արարատի մարզից։ Այստեղ ավանդաբար ընտրություններն ընթացել են Հովիկ Աբրահամյանի «քավորությամբ», բայց այժմ նրա մասնակցության հարցը դեռ օդում կախված է։ Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն ինչ-որ բանից շատ զայրացած է և առայժմ դեռ որևէ «դաբրո» չի տվել։
Ավելին՝ տեղեկություններ կան, որ առաջիկայում էլ Աբրահամյանների ընտանիքի դեմ որոշ քայլեր են արվելու։ Օրինակ՝ պաշտոնանկ է արվելու նաև մարզի հարկայինի տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը, որն Աբրահամյանի փեսայի եղբայրն է ու վերջերս աշխատանք էր տանում ԲՀԿ-ն մարզում ուժեղացնելու ուղղությամբ՝ ոմանց ուղղորդում էր անդամագրվել այդ կուսակցությանը։
Արդեն իսկ լարված պայքար է սկսվել Աբրահամյանների ու «Ավշարի» Գրիգորյանների միջև։ ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ բալանս է խախտվել, ու Աբրահամյանների ազդեցության տիրույթում՝ Արտաշատի շրջանում, ընտրվել են Գրիգորյանների «մարդիկ»։ Հիմա այդ գյուղապետերի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանց նորից տեղավորեն իրենց ազդեցության տիրույթում և ընտրություններին ստանան իրենց հասանելիք ձայները։
Նշենք, որ մարզային ջրօգտագործողների ընկերությունները միավորելու թեման էլ է Աբրահամյանների ու Գրիգորյանների միջև ռազբորկայի առիթ դարձել։ Բանն այն է, որ Արարատի ՋՕԸ-ի ղեկավարը Գրիգորյանների «մարդն» է։ Ծրագրվում է միավորել Վեդիի և Արտաշատի ՋՕԸ-ները։ Հավանական է՝ ղեկավար կնշանակվի Արտաշատի ՋՕԸ պետ Արթուր Ղազարյանը, որն Աբրահամյանների հետ անցյալում թշնամական, ներկայում բարեկամական հարաբերություններ ունեցող Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի որդին է։
Հիշեցնենք, որ օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը՝ Աբրահամյանի եղբորորդին։ Նա նշանակվել է Արմավիրի ոստիկանապետ, տեղը զիջել Սևան Քոչարյանին, որն Արարատի բաժնի պետն է ու ավելի մտերիմ հարաբերություններ ունի «Ավշարի» սեփականատերեր Գրիգորյան եղբայրների հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47