Թուրքիայի սադրիչ պահվածքը Հունաստանի սահմանին վտանգավոր է, և տպավորություն է, թե Անկարան հնարավորություն է ստացել Եվրոպային թելադրելու իր պայմաններն ու շանտաժի ենթարկելու միգրացիոն ճգնաժամով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Դարձյալ հարկ է լինում վերադառնալ Էգեյան ծովի արևելյան մասում լարվածության թեմային։ Պատճառը ոչ միայն միգրացիոն ճգնաժամն է, այլև Թուրքիայի կողմից սադրանքները հարևան Հունաստանի նկատմամբ»,- ասել է նա։
Դրանով պայմանավորված՝ մայիսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ի եվրոպական դեպարտամենտում ընդունել են Ռուսաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին։
«Հունական կողմի տեղեկություններով՝ ապրիլի 29-ին հունական կղզիների մոտ թուրքական առափնյա պահպանության ծառայության նավը խախտել է միջազգային իրավունքն ու ագրեսիվ գործողություններ նախաձեռնել Հունաստանի ռազմածովային ուժերի նավի, ինչպես նաև հունական ձկնորսական նավի նկատմամբ։ Սադրիչ գործողություններ են եղել նաև Թուրքիայի օդուժի կողմից, որոնք վտանգավոր թռիչքներ են կատարել հունական կղզիների տարածքում»,-ասել է Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Անկարայի նման պահվածքը, որը վկայում է միջազգային իրավական նորմերի անտեսման մասին, արդեն սովորական է դարձել։
«Մենք կարող ենք նկատել նաև, և դա ակնհայտ է, որ թուրքական կողմի նման պահվածքը համընկնում է Եվրամիության հետ միգրացիոն խնդրով վերջին պայմանավորվածությունների հետ։ Տպավորություն է, որ Անկարայում զգացել են Եվրոպային իրենց պայմանները թելադրելու և պարզապես շանտաժի ենթարկելու հնարավորությունը»,-ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Թուրքիայի նման քաղաքականությունը շատ վտանգավոր է։
Tert.am
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02