Նոյեմբերի 7-ին տեղեկացվել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ իրականացվող և արդեն ավանդական դարձած Ծաղկաձորյան եռօրյա հավաքին մասնակցելու համար Լոռու մարզի այն ուսանողները, ովքեր սովորում են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում և նախորդ եռօրյա հավաքներին մասնակցություն չեն ունեցել, կարող են գրանցվել: Պատգամավորի գրասենյակ էր դիմել շուրջ 400 ուսանող: Որոշվեց նրանց հանգիստը կազմակերպել երկու փուլով: Եվ ահա, անցած հանգստյան օրերին Ծաղկաձորում էին գրանցվածներից 200-ը: Մինչ Ծաղկաձոր մեկնելը ուսանողների հետ հանդիպումներ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Մանրամասները՝ Լոռու «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում: Հ.Գ.-Դեկտեմբերի 9-11-ը Ծաղկաձորում կլինեն լոռեցի ևս 200 երիտասարդներ, իսկ ահա հունվարին` ծնունդով ջավախքցի` Հայաստանում սովորող 200 ուսանողներ: Միայն վերջին երեք տարիներին ծրագրի շրջանակներում արդեն շուրջ 2500 երիտասարդ է մասնակցել եռօրյա հավաքներին:

10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02