«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս աղմուկ բարձրացրեց այն իրադարձությունը, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միությունն» (ՀԲԸՄ) իր 110–ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպում է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ–տնտեսական զարգացման թեմայով: Սակայն այն մատուցվեց այլ կերպ` ՀՀ վարչապետը կպատասխանի ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Իհարկե, եթե հանդիպումն ընթանար այդ ձևաչափով, այն աննախադեպ կլիներ հայաստանյան իրականության մեջ: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը: Օգտատերերի բազմաթիվ հարցերից հրապարակվեցին միայն մի քանիսը, որոնցից որոշներն էլ, ոչ թե հարց էին, այլ` կենաց: Փոխարենը, հանդիպմանը հավաքված էին մի քանի անհասկանալի անձինք և գործիչներ: Որոշ բացառություններ չհաշված, տպավորություն էր, որ ով պարապ է մնացել, բերել են հանդիպման: Այդ էր վկայում նաև լսարանի կողմից տրվող հարցերի բնույթը և որակը: Դրան դեռ կանդրադառնանք:
Ինչ մնում է հանդիպմանը, ապա վարչապետը ևս չէր սպասում նման ձևաչափի: Նա գոնե երկու անգամ իր խոսքում անդրադարձավ այդ խնդրին: Ստացվում է, որ կազմակերպիչները զբաղվել էին բացահայտ աճպարարությամբ: Կազմակերպման որակին ընդհանրապես չարժի անդրադառնալ, քանի որ այն հեռու էր պրոֆեսիոնալ կոչվելուց: Ինչ մնում է հարցերին ու դրանց բովանդակությանը, ինչպես նաև պատասխաններին, ապա պետք է փաստել, որ առնվազն միամտություն կլիներ ակնկալել բոլոր հարցերի պատասխանները, դեռևս իր 100 օրը չբոլորած կառավարության ղեկավարից: Գոնե իրականության իմիտացիա ստեղծելու համար, կազմակերպիչները կարող էին ներառել նույն ֆեյսբուքյան օգտատերերի գոնե մի քանի սուր հարցեր: Իսկ դրանք, իհարկե կային ու կային գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ: Սակայն դա չեղավ: Փոխարենն անարդյունավետ քննարկում ծավալվեց սփյուռքի հետ հարաբերությունների վերաբերյալ:
Ակնհայտ էր, որ դահլիճում որևէ մեկը չուներ հստակ պատկերացում ու տեսլական այդ խնդրի վերաբերյալ: Իսկ ամենակոմպետենտ թվացող մարդը՝ Հրանուշ Հակոբյանը, բացի ծափահարելուց, այլ գործողությամբ աչքի չընկավ, չնայած խնդիրը վերաբերում էր հենց իր ղեկավարած ոլորտին: Ամենայն հավանականությամբ, սա նաև փիառ քայլ էր վարչապետին նվիրված գովազդի շրջանակներում, որը վերջին ամիսներին, հետևողականորեն կազմակերպվում է իշխանական կառույցների կողմից: Սակայն դժվար է ասել՝ այն դրական ազդեցություն ունեցա՞վ, թե՞ բացասական: Կարծում ենք, վարչապետը շատ արագ պետք է ձգտի փոխել այս անբովանդակ քննարկման և հարցուպատասխանի ձևաչափը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27