Ս/թ. մայիսի 8-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է ռուսաստանյան ռազմական ուսհաստատություններում ուսանող և վերապատրաստում անցնող ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպված հանդիպմանը Օլեգ Եսայանը ներկաներին շնորհավորեց Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա առթիվ: Դեսպան Եսայանն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի ներկայում եռատոնի նշանակությանն ու խորհրդին ՝ վկայակոչելով հավերժ փառք և խոնարհում Հայրենական պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը կյանքը նվիրաբերած հայ զինվորականներին: Օ.Եսայանը ընդգծեց նաև, որ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության տարբեր սերունդների համար մայիսի 9-ը դարձավ արիության, Հայրենիքի հերոսական պաշտպանության և ազգային վերելքի կարևորագույն պատմական էջերից մեկը: Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած իրադարձություններին՝ հանգամանալից խոսելով հայկական կողմի դիրքորոշման, դիվանագիտական հարթությունում ընթացող գործընթացների, դեսպանության գործունեության, Ռուսաստանի հայ համայնքի կողմից ԼՂՀ-ին ցուցաբերվող օգնության և առհասարակ ԼՂ հիմնախնդրի մասին: Դեսպան Օ.Եսայանը հանդիպմանը ներկա 3 հայ բարձրաստիճան սպայի հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհված “Անբասիր ծառայության համար” 4-րդ աստիճանի մեդալներ: Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանի մասնակցությամբ համանման հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Ապրիլյան դեպքերի համատեքստում վերջին շրջանում նման ձևաչափով հանդիպումներ են կայացել հայ համայնքային կառույցների ղեկավարիների, ռուսաստանաբնակ հայազգի մտավորականների և գործարարների, ինչպես նաև ՌԴ-ում ուսանող ՀՀ քաղաքացիների հետ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47