Զինյալ ահաբեկչական խմբավորումները երեկ՝ մայիսի 8-ին, շարունակել են հրթիռակոծել Հալեպի տարբեր բնակելի շրջաններ։
Զինյալ խմբավորումները երկու հրթիռ են արձակել նաև հայաշատ Նոր գյուղում հայ համայնքին պատկանող «Սիս» շենքի մոտակայքում, գրում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։
Հրթիռների պայթյուններից զոհվել են արաբ մի մայր՝ իր երկու զավակների հետ։ Կան նաև վիրավորներ։
Մարդկային վնասներից բացի նաև նյութական մեծ վնասներ են հասցվել, քանդվել են բնակարաններ, վնասվել ավտոմեքենաներ։
Հայկական ակումբների տղաները, առանց ազգային խտրականություն դնելու, շտապօգնության մեքենայով հասել են դեպքի վայր և տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջն, իր հերթին, գրում է, որ Հալեպի բնակչությունը շարունակում է ողբերգական վիճակի մեջ մնալ։
«Հինգ տարվա պատերազմական վիճակում ամենամեծ վնասը կրած Հալեպի ժողովուրդը շարունակում է զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում մնալ։ Ցանկացած քաղաքացի փողոցում քայլելիս, տանը կամ աշխատանքի ժամանակ կարող է հրթիռակոծման ենթարկվել»,-գրում է պարբերականի էջը։
Երեկ հրթիռակոծվել են Նոր գյուղ, Սաաթ ալլա Ջաբիրի, Ջեմիլիե, Սեբիլ շրջանները։ Նոր գյուղում փլվել է մի շենք։
«Ապահովական ծանր կացությանը զուգահեռ՝ բնակչությունը տնտեսական, ծառայողական ու կենցաղային վատ պայմաններում է։ Երեք օր է՝ անջատված է ջրամատակարարումն ու Էներգամատակարարումը։ Սղաճն անսանձելի է դարձել։ Սիրիական պետական արժույթի արժեզրկման պատճառաբանությամբ գները հերթական անգամ կրկնապատկվել են»,-գրում է պարբերականը։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02