«Փաստ» օրաթերթը գրում է. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վիրավորում ստացած, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանն ու պարեկապահակային ծառայության գնդի տարածքում դիպուկահարի գնդակից մահացած Յուրի Տեփանոսյանի ընտանիքներին բնակարան կնվիրեն: Երևան քաղաքի ավագանին որոշել է Երևան համայնքի սեփականությունը համարվող Սիսակյան փողոցի հ.16 շենքում գտնվող երկու բնակարաններից մեկը սեփականության իրավունքով նվիրել Յուրի Տեփանոսյանի ընտանիքին՝ Արփինե Թումասյանին, Էլեն, Աշխեն և Կարեն Տեփանոսյաններին, իսկ նույն շենքի մեկ այլ բնակարան էլ Գագիկ Մկրտչյանի այրուն և որդուն՝ Հասմիկ Ոսկանյանին և Մհեր Մկրտչյանին։
Ինչպես նախագծում է ասված՝ Յուրի Տեփանոսյանը մահացել է հուլիսի 30–ին պարեկապահակային ծառայության գնդի տարածքում դիպուկահարի գնդակից։ Նա ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թ.։ Վերջինս հետմահու արժանացել է լեյտենանտի կոչմանը։ Գագիկ Մկրտչյանը հանդիսանում է 2016 թ. հուլիսի 17–ին մի խումբ զինյալ անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրականացված գրոհի զոհերից մեկը։ Նա մահացել է օգոստոսի 13–ին` այդպես էլ ուշքի չգալով գրոհի ժամանակ ստացած ծանր հրազենային վնասվածքներից։ Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թվականին:
Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար միջնորդություն է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Յուրի Տեփանոսյանն ու Գագիկ Մկրտչյանը մինչ այդ չունեին բնակարան և իրենց կանանց և երեխաների հետ բնակվում էին մայրաքաղաքում վարձակալված բնակարաններում։ Հաշվի առնելով նրանց ավանդը երկրի պաշտպանության գործում, ինչպես նաև նրանց ընտանիքների բնակարանային պայմանները, Երևան քաղաքի ավագանին մշակել է որոշման այս նախագիծը։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55