«ՀՀԿ-ն, ըստ լուրերի, որոշել է լուծել Վանաձորում առկա իրավիճակը՝ կոտրել ավագանու 3 խմբակցությունների՝ ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի բոյկոտի որոշումը։ Նախատեսում են առաջիկայում հանրահավաք հրավիրել ու մասսաների «պահանջով» ցույց տալ, որ վանաձորցիները սատարում են Ասլանյանին, համարում են լեգիտիմ քաղաքապետ՝ հընթացս անարգանքի սյունին գամելով բոյկոտողներին՝ քաղաքի կառավարմանը խոչընդոտողներին։ «Լինելով ՀՀԿ անդամ, կարող եմ ասել, որ մեր կուսակցությունն այս պահին Վանաձորում հանրահավաք կազմակերպելու կարիք չունի։ Մեր խոսքը հասանելի է, մեր գործելակերպն,ակնառու է, մենք էս պահին զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքներով, բնակչության հետ շփմամբ, քաղաքում աշխատանքներ կատարելու գործավարությամբ, բամբասանքների մակարդակներից էլ՝ դուրս»,–մեզ ասաց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը։ Լուրեր կան նաև, որ Ասլանյանը շարունակում է բանակցել, ինչպես վանաձորցիներն են ասում՝ «էշը թարս հեծնած» ավագանիների կամ նրանց մերձավորների հետ, որ գան նիստին։ Նա ուզում է մինչև նոր տարի հրավիրել այդ նիստը։ «Ես ոչ պարոն Մամիկոնյանի անձնական դաշտ մտնելու իրավունք ունեմ, ոչ էլ Մարուքյանների կամ այլ մարդկանց և նույնիսկ չեմ էլ ուզում մտնել։ Գիտեք, թե որտեղ են սկսվում և ավարտվում իմ իրավունքները, և կարիք չկա հիշեցնել այդ մասին»,–ասաց Օհանյանը։ Ի դեպ, Ասլանյանն օրեր առաջ Ֆեյսբուքում գրել էր. «Ես. որպես վանաձորցի և որպես համայնքի ղեկավար, չեմ կարող թույլ տալ, որ իմ համաքաղաքացիներին որևէ բացասական պիտակավորում անեն՝ դավաճան, ուխտադրուժ... Դեմոկրատիայի նկատմամբ հայհոյանք եմ դիտում բոլոր այն դրսևորումները, որոնք մարդկանց խոսքի ազատությունը կամ ընտրություն կատարելու իրավունքն ուզում են համապատասխանեցնել այս կամ այն կուսակցության գաղափարների հետ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում։
21:29
20:44
20:20
19:09
18:09
13:36
13:16
12:48
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:46
10:22
10:02
09:33
09:02
23:03
22:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:12
09:56
09:45
09:33
09:23
09:16
09:09
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56