«Իր «հապավումով «գարշահոտ» «Քաղաքացիական ակտիվ քայլ» դեռ չգրանցված կուսակցության առաջնորդ, դերասան Սերգեյ Դանիելյանին հեռուստաեթերով ձայն տալը, կարծես թե, բավական ծանր է նստել «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, հաղորդավար Պետրոս Ղազարյանի վրա։ Հիշեցնենք, որ վերջերս նա հյուր էր կանչել Ս. Դանիելյանին և խորացել Ք.Ա.Ք. կուսակցության մեջ. ընդ որում՝ հեռուստաեթերն ընթանում էր ժպտացող կղանքի ֆոնին։ Ի դեպ, վերոնշյալ հաղորդումը հանվել է հեռուստաընկերության պաշտոնական էջից և այսօր սոցցանցերում շրջանառվում է այլ՝ ներբեռնված տարբերակներով։ Այո, ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան զզվելի չլիներ ու հետևանքներն էլ՝ տխուր։ Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն՝ պարզվում է՝ հեռուստատեսության ղեկավարությունը և ոչ միայն, կշտամբել են Պ. Ղազարյանին՝ քաղաքական հարթակը կղանքի մակարդակի իջեցնելու համար։ Վերջինս Էլ նեղսրտել և աշխատանքից ազատման դիմում Է գրել։ Լուրի իսկությունը ճշտելու համար «Իրավունքը» կապ հաստատեց «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Իվետա Տոնոյանի հետ, ով մասնավորապես նշեց. «Անկեղծ ասած, ես չունեմ նման տեղեկատվություն, խնդրում եմ՝ Պետրոսի հետ խոսեք։ Ինչի՞ մասին Է խոսքը, ո՞վ է նման բան ասում»։ Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Պետրոս Ղազարյանից տեղեկատվությունը, ո՞ւր Է այն, ապա շեշտեց, թե չի պատասխանի մինչև չտեսնի, թե սոցցանցերում որտեղ Է այդ մասին շրջանառվում։ Հիշեցնելով, որ լրագրողի իրավունքն Է աղբյուրները չբացահայտելը՝ կրկին հորդորեցինք. Ի վերջո, պատասխանել՝ գրե՞լ Է դիում Պ. Ղազարյանը, թե՝ ոչ, բայց նա մնաց անդրդվելի և միայն վերջում ասաց. «Չեղած բանը չեմ ուզում մեկնաբանել»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
17:54
17:37
17:23
16:45
16:23
15:16
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14