Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետը Հայաստանում առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացվել նոր ձևաչափով՝ համակարգչային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ապահովելով ձևավորման 3D ձևաչափ՝ նախագծի հեղինակները դահլիճի ամբողջ տարածքը, սյուները, խորաններն ու զարդաքանդակները դարձրել են յուրօրինակ եռաչափ էկրան և «կենդանացրել են» միջավայրը: Դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումն ունկնդրելուն զուգահեռ՝ հանդիսատեսը եռաչափ ակնոցների միջոցով իրական աշխարհից «տեղափոխվել է» հեքիաթային աշխարհ:
Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, դեռևս 2011 թվականից բազմիցս ներկայացվել է ռուս հանճարեղ կոմպոզիտորի բալետի երաժշտության գրական-երաժշտական կոմպոզիցիան՝ ամբողջական կատարմամբ: Ժամանակակից լուծումների և նորովի ներկայացման շնորհիվ, այն դարձել է առավել գունեղ ու տպավորիչ: Բեմականացման աշխատանքների հեղինակը նկարիչ-ռեժիսոր Սուքիաս Թորոսյանն է: Նախագիծը 3D ձևաչափով իրականացրել է պրոդյուսեր Անդրանիկ Թորոսյանը: Բալետմայստերի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի բեմականացմամբ էլ` Պարարվեստի պետական ուսումնարանի սաները բալետային կատարումներով հանդես են եկել մի քանի դրվագներում: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
«Աշխարհը խելահեղ տեմպով զարգանում է՝ տարբեր ոլորտներում անխուսափելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Տարբեր նպատակներից ելնելով՝ մարդկությունը փնտրում և գտնում է դրանք իրեն ծառայեցնելու կոնկրետ լուծումներ: Հաճելի է արձանագրել, որ մեր գործընկերները ստացել են առաջին հայացքից անհամադրելին՝ տեխնոլոգիայի և մշակույթի սինթեզը: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս նախաձեռնությամբ հանդիսատեսին է փոխանցում գեղեցիկ մտածողության արվեստը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Շչելկունչիկ» բալետը 3D պատկերազարդման ձևաչափով հանդիսատեսին կներկայացվի նաև դեկտեմբերի 24-ին:
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02