«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Գյումրիում։ Դեռահասների միջեւ ծագած վեճի արդյունքում դանակահարություն է տեղի ունեցել։ Տուժողը 17-ամյա Վանիկ Կակոսյանն է։ Մեր տեղեկություններով, նա սպորտով է զբաղվում եւ ֆիզիկապես ուժեղ երիտասարդ է, ուղղակի հարվածն անսպասելի է եղել, եւ նա չի հասցրել դիմադրել։ Տղան վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»։ Ըստ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի, ծանր թափանցող վնասվածք է ստացել: «Հիվանդը անմիջապես վիրահատվել է։ Այս պահին նրա վիճակը բարդ է, բայց ստաբիլ»։
Դանակահարության փաստի առթիվ հարուցված է քրեական գործ։ Մեզ հայտնի է, որ կասկածյալները մի քանիսն են։ Նրանց թվում են Գյումրիում հայտնի գող Սուրոյի քրոջ որդին եւ նրա ընկերները։ Մյուս վարկածի համաձայն, որը տարածվել է քաղաքում, Վանիկ Կակոսյանին դանակահարողը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի 13-ամյա որդին է։ «Չէին սպասում» հաղորդումից, որի հյուրը Մարտուն Գրիգորյանն էր, հիշում ենք նրա որդու խաղալիքները։ Դրանք հիմնականում զենքի տեսակներ էին։
Գյումրեցիները վստահեցնում են, որ երեկ Մարտուն Գրիգորյանը 4 ժամ անցկացրել է ոստիկանությունում, իսկ նրա հայրը տուժողին տեղափոխել է հիվանդանոց։ Եւ այս հանգամանքը եւս կասկածների հիմք է, որ մինչ պատգամավորի հայրը հիվանդանոցում էր հարցեր լուծում, Գրիգորյանը փորձում էր «խոսել» ոստիկանների հետ։ ԱԺ պատգամավորը, սակայն, հերքում է այս ամենը, վստահեցնելով, որ իր դեմ են գործում իր քաղաքական հակառակորդները։ Նա ասում է, որ իր որդին կապ չունի միջադեպի հետ։ «Կատարյալ սուտ է, չկա նման բան», -ասաց նա։
Հարցին, թե ինչու է իր հայրը հիվանդանոց տեղափոխել դանակահարված երիտասարդին, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Վանիկը իմ տղայի ընկերն է, մեր թաղի երեխա է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47